Հանցագործներին «Արցախը փրկողներ» անվանել չի կարելի․ դա նրանց առանձնապես չի էլ օգնի

30/11/2019 schedule16:35

Արցախի հարցը միշտ էլ ներքաղաքական շահարկումների առարկա է եղել, բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իսկապես աննախադեպ է եւ վտանգավոր, որովհետեւ ոչ միայն հասարակության մեջ կասկածամտություն է սերմանում, այլեւ քարոզչական նպատակներով կարող է օգտագործվել մեր հակառակորդների կողմից:

Տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Հայաստանում մեկը մյուսի ետեւից աղմկահարույց քրեական գործեր են հարուցվում նախկինում կատարված հանցագործությունների փաստերով, եւ դրանցում, որպես կանոն, շոշափվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: Տվյալ դեպքում նույնիսկ էական չէ, թե ինչ հանցանքների մասին է խոսքը՝ պաշտոնեական լիազորությունների գերազանցո՞ւմ, ապօրինի հարստացո՞ւմ, թե՞, ասենք, շարքային քաղաքացիների նկատմամբ բռնություններ, ունեզրկում եւ այլն: Էականն այն է, որ հանրային գիտակցության մեջ բոլոր այդ նախկին պաշտոնյաները հանցագործներ են: Ընդ որում՝ նրանց պաշտպանությանը լծված քարոզիչները չեն էլ փորձում վիճարկել նրանց հանցագործ լինելը: Դրա փոխարեն հայտարարում են, թե այդ գործերը քաղաքական նպատակներով են հարուցվել, եւ թիրախն Արցախն է: Իբր՝ իշխանությունները մտադիր են «հանձնել Արցախը» եւ նախապես մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր կարող են խանգարել եւ խափանել այդ ազգադավ ծրագիրը: Հասկացա՞ք: Ասենք՝ մեկին դատում են պետությունից տասնյակ միլիոններ թալանելու համար, մյուսին՝ բանակի հաշվին ահռելի հարստություն կուտակելու համար, երրորդին՝ թմրաբիզնեսի կամ սովորական բանդիտիզմի համար, ու «պարզվում է», որ այդ ամենն արվում է «Ղարաբաղը ծախելու» նպատակով:

Մի պահ ենթադրենք, թե «երկու կողմերն» էլ իրավացի են, այսինքն՝ այդ մարդիկ իսկապես ծանրագույն հանցանքներ են կատարել, բայց իրավապահները նրանց մեկուսացնում են ոչ թե դրա համար, այլ իշխանությունների հրահանգով՝ որպեսզի առանց խոչընդոտների «ծախեն Ղարաբաղը»: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ մեր հասարակության ամենահայրենասեր խավը հանցագործներն են՝ կոռումպացվածները, ընտրակեղծիքներով իշխանություն պահածները, պետության հաշվին միլիարդներ կուտակածները, զինված բանդաներ ունեցողները, ժողովրդի վրա կրակածները եւ այլն, իսկ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության կողմնակիցներն «ապազգային տարրեր» են, պարզ ասած՝ ազգի դավաճաններ: Իրականում, իհարկե, այդպես չէ, բայց նախկինների կողմից ուղղորդվող քարոզչամեքենան հենց այդպես է ներկայացնում վիճակը: Ով հայտնվում է ճաղավանդակների ետեւում կամ կանչվում է հարցաքննության՝ միանգամից դառնում է Արցախի պոտենցիալ փրկիչ (որը կարող է կանխել գոյություն չունեցող դավադրությունը):

Հիմա փորձենք հասկանալ, թե ովքեր կարող են լինել այս ապաշնորհ եւ վտանգավոր քարոզչության արտաքին շահառուները: Կարող են, չէ՞, մեր հակառակորդները հայտարարել, օրինակ, թե տեսեք՝ ովքեր են Հայաստանում ամենամաքսիմալիստական պահանջներ ներկայացնողները, ամեն մեկի վրա մի քանի քրեական գործ կա, դրանք բոլորը հանցագործներ են: Ո՞ր մեկին պիտի բացատրենք, որ այդ մարդկանց արցախյան խնդիրն առանձնապես չի հետաքրքրում (եթե հետաքրքրեր՝ անձնական հարստության մոլուցքով չէին դատարկի երկիրը), այդ մարդիկ ընդամենն ուզում են իրենց հանցանքների համար անխուսափելի պատասխանատվությունը մատուցել որպես «պատիժ հայրենասիրության համար»: Հույս ունենալով, որ հանրությունը կենթարկվի այդ քարոզչական մանիպուլյացիաներին եւ այդպես էլ «գլխի չի ընկնի», որ իսկական հայրենասիրությունը նորմալ, ժամանակակից պետություն ունենալն է: Որովհետեւ դա նշանակում է ունենալ ուժեղ տնտեսություն, աճող բնակչություն եւ հզոր բանակ:

Իսկ հանցագործներին հայրենասերներ հռչակել չի կարելի: Դա նրանց առանձնապես չի օգնի, իսկ ահա հայրենասիրության գաղափարին կարող է լրջորեն վնասել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3569 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ