Մայրաքաղաք Երեւանի գլխավոր տոնածառն արդեն զարդարվում է. այս տարի այն չի փոխվի

Երեւանի Հանրապետության հրապարակում այս տարի կլինի նույն տոնածառը, ինչ նախորդ տարի էր: «Ամեն տարի համայնքը չի կարող իրեն թույլ տալ նոր տոնածառ ձեռք բերել»,- ՀԺ-ին ասացին Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ քաղաքի ընդհանուր զարդարանքն էլ էապես չի տարբերվի:

Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: Լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին: Այդ օրվանից սկսած՝ 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում:

Ինչպես արդեն քաղաքապետարանը տեղեկացրել է, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

Ըստ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ գլխավոր իրադարձությունը լինելու է Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչի եւ նրա նվագախմբի համերգը: 

Հեքիաթային քաղաքի գաղափարը գործելու է մինչեւ հունվարի 13-ը: Ըստ կառավարության որոշման՝ այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսվել էր 271 միլիոն 797 հազար դրամ, որը գումարվելու էր Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Արդյունքում 2020 թվականի ամանորյա ծախսերը կկազմեն 325 մլն 797 հազար 100 դրամ:

Իսկ թե ինչքան գումար էր հատկացվել նախորդ տարվա տոնական միջոցառումների համար, հանրության եւ լրատվամիջոցների աչքից վրիպել է. ուշադրությունը սեւեռվել էր մոտ 71 միլիոն դրամ արժողությամբ տոնածառի վրա: Սոցիալական ցանցերում այս թիվը հարուցել էր տարատեսակ քննարկումներ: Նոր տոնածառ ունենալու սկզբնական ոգեւորությունը (քանի որ գլխավոր տոնածառը չէր փոխվել 2005 թվականից ի վեր) ֆինանսական հատկացումների ֆոնին շուտով տեղի էր տվել:

Հիշեցնենք, որ տոնածառի՝ այդ աղմուկ հանած արժեքի մեջ էր մտնում նաեւ ծառի տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք եւ ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր: Զուտ տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ էր, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար, տարբեր փայլուն գնդաձեւ խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ: 35 մետր բարձրությամբ արհեստական տոնածառը ռուսական արտադրության է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6573 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել