Երևանում կկայանա «խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը

03/12/2019 schedule10:13

Silicon Mountains համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:  Silicon Mountains համաժողովը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։

 Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին և լավագույն ուսանողներին  կներկայացնեն և նրանց հետ կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Տեղի կունենան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական ինտելեկտ, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

 Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

 

Համաժողովի պատվավոր հյուրը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն է։

 ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է, որ այն վերաբերում է բարձր տեխնոլոգիական ոլորտին, որտեղ կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։

 

Նախարարի տեղակալը միջոցառման անցկացումը հատկանշական է համարել նաև նրանով, որ այն ունի պատվավոր հյուր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գինական Տակեո Կանադեն։ 

 Համատեղ նախաձեռնության հիմքում Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ու ճանաչում վայելող փորձագետների համար հարթակ ստեղծելն է. հարթակ, ուր հնարավոր է միասնաբար նախանշել ոլորտի զարգացման հեռանկարները: Silicon Mountains հովանու ներքո ակնկալում ենք բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ, ինտեգրելով մեր հմտություններն ու բացառիկ ունակությունները:  Այս ամենի նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը, և որ առավել կարևոր է՝ նպատակների միասնաբար իրագործումը, - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով, առաջին անգամ կազմակերպվող միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին», տեխնոլոգիական կրթության մարտահրավերներին և տնտեսության թվայնացման առավելություններին, հանդիսանում է մեկնարկը՝ ամենամյա խոշոր միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի անցկացման համար:

 

«Այս տեխնոլոգիական միջոցառումը Հայաստանի և տնտեսության տարբեր ճյուղերում գործող հայկական ընկերությունների համար յուրահատուկ նախապատրաստություն է 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը։ Մեկ հարկի տակ միավորելով տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններին, տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին, պետական և մասնավոր կազմակերպություններին, համալսարաններին՝ հնարավորություն է ստեղծվում առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ակնկալվող հեղափոխական փոփոխությունների հետ համընթաց շարժվել և լավագույնս օգտվել առաջացող հնարավորություններից՝ գրավելով բարենպաստ դիրքեր տնտեսության նոր ուղղություններում»,- ընդգծել է Արմեն Բալդրյանը:

 Պատահական չէ, որ մեր միջոցառման անվանումը ընտրված է «Silicon Mountains»: Այն խոսում է մեր միության տեսլականի և նպատակների մասին: Միջոցառումը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում մեզ տեխնոլոգիական քարտեզի վրա նշել մեր երկիրը: Երկիր, որտեղ ոչ միայն ՏՀՏ լուծումներ են կիրառվում, այն նաև մենք ենք մեր լուծումները առաջարկում արտերկրում:

 

Միջոցառմանը բանախոսներ են լինելու համաշխարհային առաջատար կազմակերպություններից բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ունենալու ենք թվով յոթ տեխնոլոգիական շնորհանդեսներ։ Կարծում եմ, մեզ սպասում է բավականին հետաքրքիր և հագեցած երկու օր, - նշել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1757 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի