Եթե օդի տուրքը հանենք, գուցե դրա արդյունքում տնտեսական էֆեկտը ավելի մեծ լինի․ Թունյանը՝ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին

03/12/2019 schedule13:47

Նոր ավիաընկերության մուտքը ՀՀ շուկայում արդեն իսկ գործող ընկերությունների համար անհավասար մրցակցության պայմաններ ստեղծելու ռիսկեր է պարունակում։ ԱԺ-ում՝ «Պետտուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Խոսելով տնտեսական մրցակցության հանձնաժողովի եզրակացության մասին՝ Թունյանն ասաց, որ թեեւ դրա մեջ 4 էջ ռիսկերի մասին է շարադրված, բայց դրանով հանդերձ այն դրական եզրակացություն է տվել նախագծին:

«Դուք նշում եք, որ ձեր հաշվարկներով 300 հազար ուղեւորահոսք կավելանա, ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են այդ հաշվարկները, ովքե՞ր են դրանք արել, հաշվե՞լ եք ընդհանրապես, թե եթե օդի պետական տուրքը հանենք, գուցե դրա արդյունքում տնտեսական էֆեկտը շատ ավելի մեծ լինի»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ սա ոչ թե քայլ առաջ է, այլ կիսաքայլ, որ կարող է վատ մեսիջ ունենալ։

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հարցի քննարկման ժամանակ ասաց, որ շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն։ 

Նա նշեց, որ ավիաընկերությունն արդեն Ազգային ավիափոխադրող դառնալու իրավունք ստանալու մասին հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի քննարկմանը:

Ռեւազյանը հարցի քննարկման ժամանակ առաջարկեց «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով. «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից պահանջում է արտոնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթները ողջ տարվա ընթացքում:

Արտոնությունը տրվում է երեք տարի ժամկետով՝ եւս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ․ «Մենք այսպես վերացնում ենք այն ռիսկը, որ մի ընկերություն կարող է մտնել շուկա, բացել տաս նոր ուղղություններ եւ դառնալ միակ ավիաընկերությունը, որ տվյալ ուղղություններով ստանում է արտոնություն»։  

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1062 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին