Երևան
12 °C
Մհերյանների ընտանիքը 12 տարի ապրել է վագոն-տնակում։ Ընտանիքի հայրը՝ Սամվելը, փորձել է սեփական ուժերով քարե տուն կառուցել, սակայն յոթ տարվա ընթացքում կարողացել է միայն պատերն ու տանիքը կառուցել: Բազմանդամ ընտանիքի հոգսը, օրեցօր աճող ծախսերն ու սոցիալական վիճակն ստիպել են դարձյալ հարմարվել իրականությանն ու հետաձգել սկսած գործի շարունակությունը:

Խնդրի լուծումն արագացնելու և վագոն-տնակից ընտանիքի տեղափոխումն օր առաջ իրականություն դարձնելու նպատակով ընթացիկ տարվա ամռանը դարձյալ համախմբվել են բնակարանաշինության ծրագրի՝ ավելի քան տասնամյա գործընկերները: Մհերյանների երազանքը վերջապես իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կամավորների աջակցությամբ:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ Արարատի մարզի Մրգավետ գյուղում են եղել՝ Մհերյանների հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:
«Երկար տարիներ գործադրված համառ, բայց անօգուտ ջանքերից հետո մեր ընտանիքը վերջապես քարե տուն ունի: Տուն՝ բոլոր հարմարություններով. խոհանոց, սանհանգույց, մեծ ու լուսավոր սենյակներ։ Սա անհնարին թվացող երազանք էր մեր՝ մետաղական պատերի ներսում տարիներ շարունակ ապրող ընտանիքի համար: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Թեհմինան։
«Այսօր ուզում եմ խոսել այս ծրագրի՝ անչափ կարևոր ձեռքբերումներից մեկի մասին: Բոլոր այն ընտանիքները, որոնք ապրել են վագոն-տնակներում, մեր համագործակցությամբ նոր բնակարան կառուցելուց անմիջապես հետո ազատվել են ոչ միայն ծանր հիշողություններից, այլև ուղիղ իմաստով՝ երկաթյա վագոններից: Այսինքն՝ կա այն գիտակցությունը, որ վերադարձ չի լինելու, և ընտանիքն ինքն է քայլեր ձեռնարկում դա ապահովելու համար: Սա շատ լավ արդյունք է և տրամաբանորեն հենց այդպես էլ պետք է լինի: Ուրախ եմ արձանագրել, որ մեզ՝ գործընկերներիս, հաջողվել է մարդկանց փոխանցել վաղվա օրվա լավատեսությունն ու վստահությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընտանիքը 12 տարի ապրել է վագոն տնակում՝ երազելով մի օր ավարտել իր կիսակառույցի շինարարությունը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի աջակցության շնորհիվ ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարմարավետ տունը, մեծացնել երեխաներին ավելի լավ, բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։ Ուրախ եմ այս ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 46 տուն։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից բնակարանաշինության ծրագրին հատկացվել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ընդհանուր առմամբ համագործակցության շնորհիվ աջակցություն է ստացել 208 ընտանիք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT