Չմտածեք, որ կարող եք ինքնահաստատվել մեր տարիքի վրա և մենք լռենք. Կոնջորյանը՝ Մելքումյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը այսօր ԱԺ-ի իր ելույթում Նաիրա Զոհրաբյանին ասաց, որ նրա 12 տարվա խորհրդարանականի փորձը չի հուշում, որ պետք է պահել ԱԺ կանոնակարգը:

«Ես, օրինակ, շատ եմ ցանկանում ձեր խոսելու ժամանակ տեղից արձագանքել, բայց չեմ արձագանքում: Ես՝ անփորձս, ձեր՝ փորձառուներիցդ, ավելի լավ եմ պահում ԱԺ կանոնակարգը, և մեր խմբակցությունը նույնպես»,- ասաց Կոնջորյանը:

Պատգամավորը ԲՀԿ-ին ասաց, որ երբ ջղային տոնով ելույթներ են ունենում, այդ տոնը իրենց նյարդային բջիջներին թեթև խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին: «Կարող ա՝ միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղային տոնից, ձեր ջղային հոնքերով դեմքի արտահայտություններից, մենք հանգիստ ձեզ լսում ենք, հետո գալիս ենք էստեղ և հոդաբաշխ արտահայտում ենք մեր մտքերը»,-հայտարարեց Կոնջորյանը:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որ, եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա այս խորհրդարանում գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, եւ հայտնի չէ, թե ով որտեղ կլիներ՝ Կոնջորյանն ասաց, որ նրանք լավություն չեն արել ոչ մեկին, այլ արել են այն, ինչ պահանջել է ժողովուրդը, և, եթե չանեին, ապա հայտնի չէ, թե նրանք որտեղ կլինեին:

«Երբ ասում եք, որ պարոն Մարությանը կլիներ սերիալներում, դուք էլ նույն հաջողությամբ կլինեիք «Հայկական ժամանակ»-ում, եթե, իհարկե, ձեզ այնտեղ ընդունեին՝ որպես լրագրողի»,- ասաց պատգամավորը՝ կոչ անելով չհայտարարել, թե ով որտեղ կլիներ, ինչ կլիներ:

Կոնջորյանը Միքայել Մելքումյանին ասաց, որ հանգիստ կարող են քննադատել և ճիշտ ճանապարհ ցույց տալ, որ նրանք պատրաստ են սխալներն ընդունել, բայց պետք չէ հեգնել ու ինքնահաստատվել տարիքի վրա, նրա վրա, որ ժամանակային իմաստով քիչ ճանապարհ են անցել կամ հետագիծ չեն անցել:

«Այս դահլիճում կան մարդիկ, ես այդ մարդկանց թվում չեմ, ովքեր 1 տարի առաջ կարող էին իրենց կյանքի հետագիծը ընդհատել այն բանի համար, որ այս պետությունն իր հետագիծը շարունակեր: Այս մարդիկ իրենց կյանքը դրել են բռնի, ռեպրեսիվ, մարդասպան ռեժիմի դեմ պայքարելու համար, որ դուք և մենք այսօր այստեղ նստած լինենք»,- հայտարարեց Կոնջորյանը՝ հավելելով, որ այդ մարդկանց հետագիծը հենց այդ օրերին է դրոշմվել, և այդ մարդիկ այնքան բան են արել, որ կարող են մի քիչ ավելի հանգիստ լինել:

Եվ, որպես վերջաբան, Կոնջորյանը Մելքումյանին հորդորեց չմտածել, որ կարող են ինքնահաստատվել նրանց վրա, և նրանք լռեն: «Պարո՛ն Մելքումյան, դուք գիտեք, որ քաղաքականությունը սպրինտ չէ, քաղաքականությունը մարաթոն է, և այդ մարաթոնում պետք է վազել երկար, և այն, որ դուք մեզ մեղադրում եք երիտասարդ լինելու մեջ, հիշեք, որ մենք ավելի երկար կարող ենք վազել, քան դուք»,- եզրափակեց Կոնջորյանը:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3486 դիտում

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում