Երևան
12 °C
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը չի ասել՝ ինչպես է ընտրվելու օլիմպիական խաղերում 77կգ քաշային կարգի՝ ՀՀ ներկայացուցիչը: Նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ՝ այս քաշային կարգում աշխարհի վարկանիշային առաջնությանը պետք է մասնակցեր օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, սակայն սկանդալից հետո մրցաշարին գնաց ոչ թե նա, այլ Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը: Նա մեդալների համար չպայքարեց, սակայն ուղեգիր նվաճեց, որը, սակայն, անվանական չէ, երկրինն է, ու Տոկիո 2020-ի մասնակիցը դեռ պետք է ընտրվի: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2019թ. առաջնության ավարտից հետո Սահակյանը հրաժարվել է մեկնաբանել՝ ինչպես է ընտրությունը կատարվելու:
«Թույլ տվեք՝ այդ հարցին ես չպատասխանեմ: Չեմ պատասխանում այդ հարցին, որովհետեւ մենք ունենք անելիքներ: Երբ այդ հարցերը կարգավորվեն, նոր այդ հարցին կպատասխանեմ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ եւ այլ հարցերի շուրջ մարզչական խորհուրդը որոշումներ կկայացնի:
Այս 2 ըմբիշներն էլ բաց թողեցին ՀՀ առաջնությունը: Մարզիչը նշել է, որ այդպես են որոշել ստրատեգիայից ելնելով: Հավաքականի՝ մրցաշարին չմասնակցած առաջատարներից է նաեւ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը (97կգ): Մարզիկը կողի կոտրվածք էր ստացել աշխարհի 2019թ. առաջնությունում, ու Սահակյանի խոսքով՝ նա դեռ վերականգնվում է ու ցավեր ունի: Մարզիչը հույս է հայտնել, որ մինչեւ Եվրոպայի 2020թ. առաջնությունն այդ հարցերը կկարգավորվեն: Թեեւ առաջատարներից մի քանիսը բացակայել են, սակայն մարզիչը կարծում է, որ առաջնությունը դիտարժան է եղել:
«Յուրաքանաչյուր քաշում կար պայքար, եւ պայքարը գեղեցկացրեց մեր մրցումները: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ունենք հավաքներ, մրցաշարեր Եվրոպայի առաջնությունից առաջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հավաքականում կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունենք՝ մասնավորապես կապված դիմացկունության ու չորեքթաթ դրության հետ:
10 քաշային կարգերում ՀՀ առաջնության այս տարվա չեմպիոններն ու մրցանակակիրներն են.
55կգ
1.Ռուդիկ Մկրտչյան
2.Նորայր Հախոյան
3.Սենիկ Սերոբյան
3.Վահան Շահբազյան
60կգ
1.Գեւորգ Ղարիբյան
2.Տիգրան Մինասյան
3.Մուրադ Հարությունյան
3.Արարատ Մանուչարյան
63կգ
1.Սահակ Հովհաննիսյան
2.Սամվել Աղաջանյան
3.Հրաչյա Պողոսյան
3.Հայկ Ասատրյան
67կգ
1.Սլավիկ Գալստյան
2.Կարեն Ասլանյան
3.Ասլան Պողոսյան
3.Հայկ Մելիքյան
72կգ
1.Մալխաս Ամոյան
2.Արմեն Հակոբյան
3.Շանթ Խաչատրյան
3.Սերյոժա Բեռնեցյան
77կգ
1.Արման Բաղդասարյան
2.Սամվել Գրիգորյան
3.Վարուժան Գրիգորյան
82կգ
1.Ռուբեն Ղարիբյան
2.Էդուարդ Սարգսյան
3.Կորյուն Ամիրյան
3.Գեւորգ Թադեւոյան
87կգ
1.Մաքսիմ Մանուկյան
2.Ալբերտ Եղիկյան
3.Հակոբ Բաղդասարյան
3.Գեղամ Թորգոմյան
97կգ
1.Արթուր Շահինյան
2.Կարեն Աբգարյան
3.Գառնիկ Հակոբյան
130կգ
1.Դավիթ Օվասափյան
2.Գոռ Ղազարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT