Քննարկվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, ներկայացվեցին առաջարկվող նորամածությունները

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում տեղի ունեցավ հանրային քննարկում «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնակցեցին կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններից, հիմնադրամներից ներկայացուցիչներ, կրթության փորձագետներ:

Քննարկումը վարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը բացման խոսքում նշեց, որ այս հանդիպումները կարեւոր են՝ փորձարկելու նախագիծը, լսելու առաջարկություններ եւ դիտողություններ: Նախարարը նաեւ հիշեցրեց, որ արդեն գործում են մի շարք առցանց հարթակներ, որտեղ նախագծի վերաբերյալ կարելի է առաջարկներ ներկայացնել:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակն արդեն քննարկվել է բուհերի ռեկտորների հետ, եւ այդ քննարկումները շարունակվելու են ինչպես բուհերի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների ձևաչափով, որպեսզի հավաքագրեն նոր գաղափարներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները:

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը խոսեց վերջին շրջանում մեծ շահարկումների առիթ հանդիսացած հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասընթացները բուհերի իրավասությանը վերապահելու մասին: Նրա խոսքով՝ նման հարցերը՝ կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունը, օրենսդրական կարգավորման խնդիր չեն, իրենք դրա մասին բազմիցս են ասել:

«Հենց սա է ակադեմիական ազատության եւ ինքնավարության գլխավոր դրսեւորումը, բուհը պետք է որոշի իր կրթական ծրագրերի բովանդակությունը եւ դրանց իրագործումը»,- նշեց նախարարի խորհրդականը:

Կարաբեկյանը խոսեց նաեւ մյուս հարցի վերաբերյալ, որի շուրջ իր կարծիքով՝ թյուրըմբռնում է ձեւավորվել: Խոսքը Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի փոփոխության մասին է: Նրա խոսքով՝ նախագիծը չի անդրադառնում ԳԱԱ-ի կարգավիճակին:

«ԳԱԱ-ի կառուցվածքում 34 գիտահետազոտական կազմակերպություն է գործում, ընդհանուր 72-ից: Դրանք բոլորը, պետական ոչ առեւտրային կազմակերպություններ լինելով հանդերձ, չունեին կառավարման խորհուրդներ: Բնականաբար դա էապես սահմանափակում էր իրենց ինքնավարությունը, եւ մի կենտրոնացված համակարգ էր ստեղծվում»,- նշեց Կարաբեկյանը՝ հավելելով, որ նոր օրինագծով նախատեսվում է, որ բոլոր այդ կազմակերպությունները կունենան կառավարման խորհուրդներ, որոնք արդեն կորոշեն իրենց իրավահարաբերությունները ակադեմիայի նախագահության կամ այլ կառույցների հետ:

Մյուս փոփոխությունն այն է, որ նոր նախագծով դիմորդն իր հավաքած միավորներով ընդունվում է նախընտրած մասնագիտությամբ սովորելու, իսկ թե կոնկրետ որ բուհում կստանա կրթությունը, ընտրում է ինքը՝ ընդունվելուց հետո: Այսպիսով դիմորդն ունենում է ավելի շատ ազատություն՝ սովորելու նախընտրած համալսարանում:

ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նաեւ խոսեց բուհերի ապաքաղաքականացման մասին, ըստ որի՝ որեւէ պետական պաշտոնյա չի կարող լինել բուհի կառավարման խորհրդի անդամ:

Խոսելով բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարության մասին՝ Սամվել Կարաբեկյանն ընդգծեց, որ նախագծով թե´ բուհերի ինքնավարության, թե´ ներսում ակադեմիական ազատությունների համար իրավական լուրջ հիմքեր են ստեղծվել, որոնք բնականաբար պետք է ամրապնդվեն նաեւ բուհերի կանոնադրությամբ եւ որոշակի ենթաօրենսդրական ակտերով:

Հանդիպման վերջում նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ կշարունակեն աշխատել բոլորի հետ, որպեսզի ունենան թերություններից առավելագույնս զերծ օրենք եւ համընդհանուր համաձայնությամբ այն ներկայացնեն Ազգային ժողով:

Անի Ավագյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1560 դիտում

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի