Լոնդոնում կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Լոնդոնում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում: 

Թուրքական sabah-ը հայտնում է, որ նախագահները հանդիպել են The Grove հյուրանոցում, եղել է դռնփակ և տևել մոտ կես ժամ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, անդրադառնալով Էրդողան-Թրամփ հանդիպմանը, գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Թրամփը ծայրաստիճան արդյունավետ հանդիպում են անցկացրել»,- գրել  է Ալթունը:

Թրամփն էլ, իր հերթին մեկնաբանելով հանդիպումը, նշել է, որ իրենք քննարկել են բոլոր կարևոր հարցերը եւ ունեցել «հրաշալի» հանդիպում։ Մեկնաբանելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայությունը՝ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ բազմաթիվ երկրներ են հարգում Թուրքիային եւ շնորհակալ նրանից՝ Սիրիայում իրականացրած ռազմագործողությունների համար:

Նախագահների հանդիպումը նախատեսված չի եղել:

Տպել
489 դիտում

Սխալի պատճառով 2 քրոջ անունն էլ նույնն է գրվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մնում է 102-րդը

Տարեցների խնամքի կենտրոններում կարանտին է. թեստավորված անձինք չկան

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրերով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ են բավարարվել. նախարար

Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Ես կարծում եմ, որ կոչերը եւ անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի․ Գրիգորյան

Միանվագ աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված քաղաքացիների խնդիրները մեղմելու տարբերակներ են քննարկվում

Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին․ փոխվարչապետ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ է․ Մհեր Գրիգորյան

Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

Աջակցության երկու ծրագիր գործում է, ևս երկուսը կգործարկվի վաղը. 3750 հղի վաղը կարող է սպասարկվել, ցուցակները լրացվում են

Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

Պետության տրամադրած սոցիալական օգնությունների վրա արգելանք չի կիրառվի. ԴԱՀԿ

Պարենային եւ արդյունաբերական մի շարք ապրանքատեսակների գներ միջինում 3 տոկոսով կնվազի․ Գրիգորյան

Ախտահանվել են գործող ՍԱՏՄ նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման աշխատասենյակներն ու շենքը

«Ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որեւէ աջակցություն չեն ստանա»․ կառավարությունը եւս 1 միջոցառում հաստատեց

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 10 հազարը. մահացել է 76 մարդ