Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել

Գյումրու նոր կառուցված Հյուսիսային մաքսատուն-վարչության հարակից հատվածում՝ Թբիլիսյան խճուղու վերջնամասում ապօրինի կերպով հայտնված 17 տնակները Գյումրու քաղաքապետարանը հեռացնելու որոշում էր ընդունել: 

Մինչ այս գործողությանը դիմելը, տնակներ տեղադրած քաղաքացիներին  քաղաքապետարանը զգուշացրել էր երկօրյա ժամկետում  դրանք ինքնակամ հեռացնել տարածքից: Անարձագանք մնալով, այսօր արդեն կառույցը տարածք էր հրավիրել ոստիկաններին, բերել համապատասխան տեխնիկա եւ սկսել տնակների տեղահանումը

Ամբարձիչի գործի ընկնելն ու տնակատերերի զայրույթի դրսեւորումը մեկ եղավ: Վիճաբանություն սկսվեց քաղաքապետարանի պատասխանատուների եւ Գյումրիում հայտնի գործարարներ Սարիբեկ ու Աթաբեկ Զարգարյաններ եղբայրների միջեւ: «Ըսիգ սաղ օրինական է, լրիվ օրինական է 81 թվից: Ըսիգ զիբլնոց էր, ես եմ  տեսել, մաքրել, ծառեր տնկել: Տիա, ժողովրդին կանչե, հարցրա»,- զայրացավ Աթաբեկ Զարգարյանը:

Քաղաքապետարանի պատասխանատուհի հարցը, թե ի՞նչ իրավունքով են տարածքը եղբայրները համարում օրինական եւ իրենցը, հստակ պատասխան չունեցավ: Փաստաթուղթ, որպես այդպիսին, չկա: «Փաստաթուղթ չկա, չունենք, մենք հայտարարություն ենք տալիս, որ մեզի վարձակալությամբ տա քաղաքապետարանը, ոնց որ կարգն է»,- պահանջեց Սարիբեկ Զարգարյանը:

Գյումրու քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Թորգոմ Թորոսյանն ասաց՝ նշված տարածքում տեղադրված բոլոր տնակները չունեն համապատասխան թույլտվություններ, իսկ հողը, որի մասին խոսում են, համայնքապատկան է: «Բոլոր տնակները տեղադրված են համայնքապատկան հողերում առանց թույլտվության, իսկ նշված դեպքերում, երբ որ քաղաքացիներն ուզում են նման գործունեություն ծավալեն, անպայման պետք է քաղշինբաժին դիմում գրեն, ստանան համապատասխան թույլտվություն, որից հետո տեղադրեն այդ տնակները: Դիմումներն էլ տալիս են, կամ մերժվում են, կամ բավարարվում: Բայց հիմա ներկա պահին ինչքան գիտեմ, քաղաքապետարանում որեւէ դիմում այդ մասին չկա: Տնակներն ամեն մեկը մե տեղիցմ բերել, դրել են: Գյումրիում էլ ինչն է շատ՝ տնակը»,- բացատրեց քաղաքապետարանի պաշոնյան:

Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, տնակները մարդիկ բերել, դրել են, որ առեւտուր իրականացնեն հետագայում: «Պատկերացնո՞ւմ եք, մեկն էստեղ թունավորվի, հետո մեզ ասելու էն, թե դուք որտե՞ղ էիք, որ իրենք էդ տարածքում ապօրինի գործ էին անում»,- ասաց Թորգոմ Թորոսյնը

Ըստ Զարգարյան եղբայրների, երբ տարածքն աղբանոց է եղել եւ որեւէ մեկի ուշադրությունն անցնող տարիներին չի գրավել, իրենք են մաքրել, տեսքի բերել, ծառեր տնկել, որոնք ավտոմաքսատան կառուցման ժամանակ կտրվել են քաղաքապետարանի կողմից: Կառույցի պատասխանատուներն էլ, Զարգարյանների պնդմամբ, իրենց տարածքը վարձակալելու  թույլտվություն տալու խոստում են տվել:

«Ճարտարապետը, Բալասանյանն էլ հետը, որ եկաք, էս տարածքից 250 հատ ծառը կտրիք, տրակտորով տարաք լցիք գառաժները, ձենս ելա՞վ: Սաղ Լեննականին մեր ծառերով բավարարել են, սաղ Լեննականին: Եկել է ճարտարապետը, ըսել է՝ քեզի 1000 քմ հող տամ պայմանագրով, Գասպարյանն է ըսել (նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին): Տեղյակ է քաղաքապետը, բերեք ճիշտը խոսանք: Ինֆորմացիան ճիշտ տվեք: Գասպարյանին կանչեք գա, տեսեք ինչ է կատարվել»,- զայրացավ Աթաբեկ Զարգարյանը:

Արդյո՞ք ճիշտ էր պնդումը, որ Գյումրու քաղաքապետարանը մաքսատան կառուցման ժամանակ կտրել է Զարգարյանների մրգատու ծառերը, պարզ չեղավ: Թորգոմ Թորոսյան ասաց, բանավոր խոսքի վրա հիմնված ոչնչից տեղյակ չէ: Պետք է լինի պայմանագիր, գրավոր համաձայնություն. «Բառացի խոստում չկա, ինչ ասում են, պետք է թղթով ապացուցեն»:  

Հենրիկ Գասպարյանը տարածք չեկավ, քաղաքապետարանի պատասխանատուն էլ վստահ նշեց. իրենք Զարգարյանների նկատմամբ փաստաթղթային որեւէ պարտավորություն չունեն: Անկախ զայրույթի աստիճանից որոշվեց, որ տնակներն ենթակա են հեռացման, իսկ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կկիրառվի տուգանք՝ վարչական իրավախախտումների մասին օրենքի 48 հոդվածի հատկանիշներով:

Արդյո՞ք տարածքում առկա 17 տնակն էլ Զարգարյան եղբայրներինն է: Քաղաքապետարանի պատասխանատուն ասաց՝ Զարգարյան եղբայրներն էլ ունեն, նրանց բարեկամներն էլ, տարածքի բնակիչներն էլ:

Տեւական վիճաբանությունից հետո քաղաքապետարանի պատասխանատուները որոշեցին տնակները դեռեւս չհեռացնել: Ասացին, կգան ավելի ուշ, գիշերը, որ երթեւեկությանը չխանգարեն, մաքսազերծման սպասող մեքենայատերերի համար խնդիրներ չառաջացնեն:

 

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4219 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում