Հատուկ կարծիք. մի շարք հակասություններ եւս կան

09/12/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի դոկտեմբերի 9-ի համարում

ՍԴ հայտնի որոշումն ընդունվելուց հետո, որով հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչվել «Սոցքարտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի սոցքարտ պարտադրող դրույթը, ՍԴ երեք անդամներ այդ նույն որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են գրել: Գրել են, որովհետեւ որոշման մեջ այդ մասով իրենց կարծիքները չեն արտացոլվել: Նշված անդամներն են Ռաֆայել Պապայանը, Վալերի Պողոսյանը եւ Ֆելիքս Թոխյանը, ովքեր, ընդհանուր առմամբ համաձայն լինելով որոշման հետ, անհրաժեշտ են համարել լրացուցիչ անդրադառնալ մի շարք կարեւոր հանգամանքների: Եւ պարզվում է` «Սոցքարտերի մասին» օրենքում Սահմանադրության հետ եղած հակասությունները ՍԴ որոշման մեջ արձանագրվածով չեն սահմանափակվում: Բացի այդ, օրենքի որոշ դրույթներ հակասում են միջազգային իրավունքին, օրենքում կան ներքին հակասություններ:

«Հատուկ կարծիքում» նշվում է, օրինակ, որ օրենքում կա «իրավունք» եւ «պարտականություն» հասկացությունների շփոթ: 13 հոդվածի սկզբում նշված է, թե քաղաքացին իրավունք ունի ստանալ սոցքարտ, իսկ հաջորդիվ արդեն նշվում է, թե քաղաքացին պարտավոր է իր սոցիալական քարտը ներկայացնել եւ այլն: Այսինքն` օրենքը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին: Հա՛մ ասում է, թե քաղաքացին իրավունք ունի սոցքարտ ստանալ, այսինքն թե` կարող է եւ որոշել ու չստանալ, հա՛մ էլ, միեւնույն ժամանակ, նշում է, թե պարտավոր է ինչ-որ տեղ ներկայացնել:

Ու չնայած այն բանին, որ ՍԴ որոշմամբ արդեն վերացված է սոցքարտի պարտադրանքը (այստեղ չանդրադառնանք, թե գործնականում եւս որքանով է վերացվել), այդուհանդերձ, ՍԴ նշված անդամները կարծում են, որ խնդիրը չի կարող լուծված համարվել, եթե ուժի մեջ է մնում 13 հոդվածի հիշյալ պարտավորեցնող դրույթը, որից էլ, իրենց կարծիքով, բխում են հակասահմանադրական այն նույն հետեւանքները, որոնք նշվել են հակասահմանադրական եւ չեղյալ ճանաչված դրույթի դեպքում: Սրանով, փաստորեն, խոսք է գնում օրենքի մեկ այլ հակասահմանադրական հոդվածի մասին: «Սոցքարտերի մասին» օրենքում, դրա ընդունվելուց 3 տարի անց, լրացում է կատարվել, թե` «Սոցիալական քարտը հոգեւոր խնդիրներին չի առնչվում եւ մարդու խղճի եւ կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել»:

ՍԴ այս անդամները գտնում են, որ «կրոնական համոզմունքների դեմ» քարտի օգտագործման արգելք սահմանելը ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ հավելյալ սահմանադրական խնդիր է առաջացնում: «Ձեւակերպումից, ըստ որի` քարտը «չի կարող օգտագործվել կրոնական համոզմունքների դեմ», բխում է, որ այլ համոզմունքների դեմ օգտագործվել կարող է»,- ասվում է «Հատուկ կարծիքում»: Հետեւաբար, օրենքում որպես լրացում ավելացված այդ կետով, ըստ նրանց, վտանգվում է Սահմանադրության 27 հոդվածի պահանջների իրագործումը:

Հատուկ կարծիք արտահայտած ՍԴ անդամները գտնում են նաեւ, որ երեխային սոցքարտ պարտադրելով, բացի ՍԴ որոշման մեջ նշված հակասություններից, հակասություն է առաջանում «Երեխայի իրավունքի մասին» կոնվենցիայի հետ նաեւ այն առումով, որ քարտը պարտադրվում է դեռ իր համոզմունքներն ու հայացքները չձեւավորած երեխային` նրան հայացքները ձեւավորելուց հետո քարտից հրաժարվելու հնարավորություն չթողնելով: Այդ առումով այս նորմը հակասության մեջ է մտնում նաեւ Սահմանադրության հետ: Եւ այսպես, ՍԴ երեք անդամներն առաջարկում են հակասահմանադրական եւ անվավեր ճանաչել «Սոցքարտերի մասին» օրենքի մի քանի հոդվածների դրույթներ եւս:

«Իրավիճակի հակասահմանադրական հետեւանքները վերացնելու համար կարեւորում ենք քարտից հրաժարվելու իրավունքը»,- գրում են նրանք: Այդ նորմը չկա, ինչի բացակայությունը նույնպես չի համատեղվում Սահմանադրության հետ: Իսկ քարտից հրաժարվել ցանկացողների թիվը, ինչպես նշվում է «Հատուկ կարծիքում», 100 հազարի է հասնում, չնայած որ սոցապ նախարարի տեղակալ Ա. Մինասյանը օրերս հավաստիացնում էր, թե նրանք ընդամենը մի քանի հոգի են: Եւ միայն այս թիվն արդեն բավական է` տեսնելու համար` քանի մարդ է տուժել հակասահմանադրական ու ինքն իրեն հակասող այս օրենքից: Իսկ թե սոցքարտի «ընդդիմադիրներին» ինչքանով կօգնի «Հատուկ կարծիքը», ցույց կտա ժամանակը:

Հ.Գ. Նշենք, որ «Հատուկ կարծիքը» ՍԴ տեղեկագրում կհրապարակվի առաջիկա օրերին:

Աննա Զախարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
175371 դիտում

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք