Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատաքննությունը:

Արսեն Դավթյանը մեղադրվում է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Ռազմիկ Աբրահամյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Դեպքի մասին հայտնի դարձավ 2019 թվականի ապրիլի 1-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ բժշկական հաստատության տնօրենը  (Ռազմիկ Աբրահամյանը,-խմբ.) նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ, ինչի դիմաց փոխնախարարին հենց նրա աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արսեն Դավթյանը մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:

ՆԻտսը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալներին պարզաբանեց իրենց իրավունքները, ապա մեղադրող դատախազին առաջարկեց ընթերցել մեղադրական եզրակացությունները:

Ըստ այդմ, Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ընդունել է Ռազմիկ Աբրահամյանի առաջարկն այն մասին, որ նյութական առավելություն ստանալու դիմաց վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարի հովանավորչություն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի»  2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ  հնարավորին քիչ կրճատելուն,  ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն: Այս եւ այլ պայմանավորվածություններ իրականացնելու համար Արսեն Դավթյանը 2019 թվականի մարտի 30-ին իր աշխատասենյակում Աբրահամյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գումար՝ 1 մլն 459 հզ 320 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար:

Նույն քրեական գործի շրջանակում Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Մեղադրական եզրակացություններից հետո դատավորի հարցին ի պատասխան` ամբաստանյալ Արսեն Դավթյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:«Այն տեսքով, որով շարադրված է մեղադրանքը, ոչ»,-ասաց նա: Ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում. «Առաջադրված մեղադրանքը ընդունում եմ՝ որոշ վերապահումներով»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացածի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի իր պաշտպանը:

Հաջորդիվ սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը: Ըստ այդմ, սկզբում կհետազոտվեն գրավոր ապացույցները, փաստաթղթերը, տեսագրությունները, ապա կհարցաքննվեն վկաները եւ վերջում՝ ամբաստանյալները:

Գրավոր ապացույցների հետազոտումը սկսելուց առաջ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը միջնորդեց դատարանին ապացույցների հետազոտումն անցկացնել դռնփակ ընթացակարգով՝ հաշվի առնելով, որ գործի նյութերում առկա են անձնական տվյալ հանդիսացող տեղեկություններ: Իսկ ամբաստանյալ Արսեն Դավթյանի պաշտպան Ալեքսան  Թումասյանն էլ միջնորդեց արգելել տեսանկարահանումը կոնկրետ այս փուլում, երբ պիտի հետազոտվեն ԱԱԾ-ի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները: Մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը վերջինի մասով չառարկեց, բայց առարկեց ապացույցների հետազոտման ողջ ընթացը դռնփակ անելու դեմ: Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի՝ արգելելով տեսանկարահանումը, ապա նաեւ՝ ձայնագրությունը: Այսպիսով՝ապացույցները այս փուլում կհետազոտվեն դռնբաց, սակայն լրագրողների համար տեխնիկական խոչընդոտներով:

Ապացույցների մի մասի հետազոտումից հետո նիստը հետաձգվեց մինչև 2020-ի հունվարի 16-ը:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7104 դիտում

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը