Խիստ պատժից հետո ՌԴ-ին կթողնեն մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնության մասին հստակություն չկա

Սպորտային խիստ պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանը կկարողանա անցկացնել եւ մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ. առաջնությանը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) որոշում է կայացրել 4 տարով զրկել Ռուսաստանին միջազգային խոշոր մրցաշարերի մասնակցելու ու դրանք կազմակերպելու իրավունքից: Այն մրցումներն էլ, որոնք հյուրընկալելու իրավունքը ՌԴ-ն այս պահին ունի, հնարավորության պայմաններում պետք է տեղափոխվեն այլ երկիր:

Նման մրցաշարերի թվում են օլիմպիական խաղերը եւ աշխարհի առաջնությունները: Եվրոպայի առաջնություններին դա չի վերաբերում: Հետեւաբար Եվրո 2020-ի առումով ռուսները չեն անհանգստանում: Նրանք որակավորվել են ու պատրաստվում են Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում ընդունել մրցաշարի մի քանի խաղեր: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում այս մասով նշված տեղեկություններում փոփոխություններ մտցված չեն: Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2020-21 թթ. եզրափակչի վրա այս պատիժը նույնպես չի անդրադառնում:

Ինչ վերաբերում է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնությանը, ապա այս առումով հստակություն չկա: Ըստ Ռուսաստանի վերաբերյալ WADA-ի որոշման՝ խոշոր մրցումներին նրանց մարզիկները կարող են մասնակցել, սակայն առանց «Ռուսաստան» անվան, առանց պետական հիմնի, դրոշի ու այլ պետական խորհրդանիշների: ՖԻՖԱ-ն հայտնել է, որ հաշվի կառնի WADA-ի որոշումը եւ որ մշտական կապի մեջ է ինչպես WADA-ի, այնպես էլ ASOIF-ի (ամառային օլիմպիական մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիա) հետ, որպեսզի հասկանա՝ ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ֆուտբոլի վրա:

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հայտնել է, որ ՖԻՖԱ-ից այս մասին ոչ մի ցուցում չի ստացել, սակայն նաեւ չի բացառել, որ հնարավոր է՝ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլին Ռուսաստանը մասնակցի դրոշով ու հիմնով, իսկ եզրափակիչ փուլում՝ Քաթարում, մնա առանց դրանց: Ամեն դեպքում, Ռուսաստանում այս առումով լավատես չեն: Այնտեղ նշում են, որ ՖԻՖԱ-ն ստորագրել է WADA-ի կանոնադրությունը եւ ստիպված կլինի հետեւել ցուցումներին:

Ռուսաստանը խիստ պատժի էր ենթարկվել նաեւ 2018 թ.՝ Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերից առաջ. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն հեռացվել էր խաղերից: Ռուս մարզիկները ելույթ ունեցան առանց դրոշի ու հիմնի՝ օլիմպիական հիմնով ու դրոշով: Այն ժամանակ նույնպես խոսակցություններ կային, որ Ռուսաստանին պետք է զրկել ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունն անցկացնելու իրավունքից, սակայն մրցաշարն այնտեղ տեղի ունեցավ, Ռուսաստնի ֆուտբոլի ազգային հավաքականն էլ մասնակցեց եւ հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2634 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին