Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատական հայց է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ: Հայրապետյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի եզրակացությունը, քանի որ, ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով, մեծ անարդարություն է տեղի ունեցել:
Ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ հանձնաժողովի կայացրած եզրակացությունը՝ նշելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից եւ հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։
Հայրապետյանը կատարվածն օրենքից դուրս համարեց, նրա կարծիքով՝ շատերի համար է պարզ, թե իր նկատմամբ ինչ է կատարվել, այժմ դատական գործընթաց են սկսել, որպեսզի ոչ միայն իր բովանդակային մեկնաբանություններով ամեն ինչ հաստատվի, այլեւ դատարանի կողմից:
«Առանց որեւէ իրավական կարգավորման ստեղծվում է մի անհասկանալի հանձնաժողով, որտեղ ներառվում են մարդիկ, ովքեր շահերի ակնհայտ բախում ունեն, ընդհուպ՝ մինչեւ մարդ, ում ընտանիքի անդամը չէր հաղթահարել մրցույթը համալսարանում»,- ասաց ՀՊՏՀ նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հասկանալի չէ, թե ինչպիսի իրավական գործընթացով է կարգավորվել անդամների ընտրությունը, բայց այդ մարդիկ ակնհայտ բացասաբար էին տրամադրված իր նկատմամբ:
Թեեւ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարի կարծիքով՝ հանձնաժողովի եզրակացությունը ոչ մի իրավական ուժ չունի եւ չի կարող ազդել իր գիտական աստիճանի վրա, սակայն առնվազն իր համբավի առումով հետեւանք ունեցել է: Նրա խոսքով՝ ներկայացված եզրակացությունում օրենքին անհայտ տերմիններով են նշել տեսական հատվածում առկա խնդիրները, որոնք ինքը մեկնաբանել է:
Իր կատարած աշխատանքը նախկին համակարգում սակավաթիվ իրական հետազոտություններից է համարում, սակայն համաձայն է, որ ատենախոսության տեսական հատվածում եղել են հղումների հետ կապված խնդիրներ, որոնք ինքն ընդունել ու դրանց մասին խոսել է:
«Դա նախկին համակարգի անորոշ ու ոչ հստակ, շատ դեպքերում բացակայող պահանջների հետեւանք է, եւ նախ եւ առաջ պահանջները պետք էր փոխել, հստակեցնել, հետո նոր դրանց մասին խոսել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ գրագողության մասին խոսելն ընդհանրապես ընդունելի չէ, երբ մեր առկա օրենսդրությամբ կարգավորված չէ «գրագողություն» հասկացությունը:
Անդրադառնալով եզրակացությունում առկա «գրագողություն» եւ «անբարեխղճություն» արտահայտություններին՝ նշեց, որ մարդիկ իրենց կամայական ենթադրություններով, առանց որեւէ հստակ կարգավորումների, սկսել են տարբեր բառերով պիտակավորումներ անել:
Խոստովանեց՝ դատական գործ միգուցե չսկսեր, եթե մտածեր, որ մարդիկ ընդամենը սխալվել են իր ատենախոսության հարցով, սակայն նա այդ օրերին ստեղծված իրավիճակը կեղծ աղմուկ անվանեց, հետեւաբար, գործընթացը տանելու է մինչեւ վերջ:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 28-ին եւ ամիսներ անց ազատման դիմում էր ներկայացրել՝ ատենախոսության շուրջ առաջացած աղմուկից հետո: Մինչ այդ նա հանդիպել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Հայրապետյանը կհեռանա պաշտոնից:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT