Երևան
12 °C
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում դրական են տրամադրված փոքր երկրների Եվրոպայի 2020թ. առաջնությունից առաջ: 2016թ. ՀՀ-ն այս մրցաշարին առաջին անգամ մասնացկելով չեմպիոն էր դարձել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ընդգծեց, որ իրենց առջեւ նույն նպատակն են դնելու:
«Այս անգամ եւս միայն այդ նպատակով ենք խաղալու: Կարծում եմ՝ շանսերը բավական լավն են: Պետք է ուղղակի կարողանանք ճիշտ նախապատրաստվել: Միակ վտանգն այն է, որ այդ ժամանակահատվածում ինչ-որ առաջնություններում չլինեն փլեյ-օֆներ, որովհետեւ սովորաբար ինչ-որ երկրներ կան, որոնց առաջնությունների եզրափակիչներն ընկնում են մինչեւ հունիս-հունիսի վերջ: Հույս ունենք՝ նման խաղացողներ չեն լինի. այսինքն՝ բոլորը մինչեւ հունիս ավարտած կլինեն, որպեսզի կարողանան ժամանակին միանալ հավաքականին»,- ասաց նա
ՀՀ հավաքականն այս պահին գլխավոր մարզիչ չունի: Նախկին մարզիչ խորվաթ Նիկշա Բավցեւիչի պայմանագրի ժամկետը լրացել է: Այժմ ֆեդերացիան տարբերակներ է դիտարկում, եւ Նազարյանը նշում է, որ հավանաբար 2020թ. փետրվարին այս հարցը լուծված կլինի: Ինչ վերաբերում է խաղացողներին, ապա նրանց ցանկը կա: Հավաքականի թեկնածուներ են խաղում ինչպես հայկական ակումբներում, այնպես էլ դրսում, եւ նոր մարզիչն ընրության հնարավորություն կունենա: Բացի մարզիչ որոնելուց՝ ֆեդերացիան նաեւ աշխատում է մրցաշարի նախապատրաստական փուլը պլանավորելու վրա:
«Ֆինանսավորման համար դիմել ենք մի քանի ընկերությունների, քանի որ ուսումնամարզական հավաքը եւ ընկերական խաղերը բավական թանկ հաճույք են: Եթե հովանավորները համաձայնվեն, կփորձենք արտերկրում էլ խաղեր խաղալ, եթե ոչ, նվազագույնը հավաք պետք է անցկացնենք Երեւանում, ինչպես նաեւ մի քանի հավաքականների արդեն հրավեր ենք ուղարկել, որպեսզի 1-2 միջազգային ընկերական հանդիպում ունենանք»,- ասաց նա:
Խմբային փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանը B խմբում է, որտեղ մրցակիցներն են Անդորրան, Ադրբեջան ու մրցաշարը հյուրընկալող Իռլանդիան: Նազարյանն ընդգծում է, որ իրենց հեշտ խաղեր չեն սպասվում: Օրինակ, Անդորրայի հավաքականի թեկնածուների թվում կան Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնության բասկետբոլիստներ:
«Ադրբեջանն էլ ունի լավ խաղացողներ, Իռլանդիան էլ, Անդորրան էլ: Անդորրան թիմ ունի Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում, հենց «Անդորրա» է կոչվում, որտեղ հավաքականի մի շարք թեկնածուներ են խաղում: Մեր Բոլոր մրցակիցները շատ լավ կոմպլեկտավորված են: Իռլանդացիներն ԱՄՆ-ում ունեն հարյուրավոր խաղացողներ, նրանց լիգաներն էլ վերջին տարիներին շատ մեջ առաջընթաց են ապրել: Ադրբեջանն էլ ունի մի քանի առաջատար լիգաներում խաղացողներ, այնպես որ ոչ մի հեշտ հանդիպում մեզ չի սպասվում»,- ասաց նա:
Նազարյանը խոսեց նաեւ նույն խմբում Ադրբեջանի հետ հայտնվելու մասին: Նշեց, որ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) դրանում ոչ մի խնդիր չի տեսել, քանի որ հանդիպումներն Իռլանդիայում են լինելու, եթե տուն-դուրս համակարգով լինեին, ապա ինչպես ֆուտբոլում ՈՒԵՖԱ, այնպես էլ FIBA-ն թույլ չէր տա, որ այս երկրները մրցակիցներ դառնային: Բասկետբոլում ՀՀ-ն ու Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ հանդիպում են: 2017թ. ՀՀ 16 տարեկանները նրանց դեմ մրցել են C, իսկ 20 տարեկանները՝ B դիվիզիոնում, եւ 2 դեպքում էլ հաղթել են: Ամեն դեպքում Նազարյանը սրան մեծ նշանակություն տալիս: Ընդգծում է, որ ավելորդ լարվածությունը խանգարում է, ու իրենք չեն կենտրոնանալու, թե ով է մրցակիցը:
«Տարբերություն չենք դնում: Չենք ուզում շատ սեւեռվել այդ խաղի վրա, դա միայն խանգարում է: Շատ հանգիստ ենք վերաբերվում այն հանգամանքին, որ նույն խմբում ենք հայտնվել: Նախկինում էլ են եղել նման հանդիպումներ: Փորձել ենք հնարավոինս ցրել լարվածությունը»,- ասաց նա:
Եվրոպայի փոքր երկրների առաջնությունն Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում մեկնարկելու է հունիսի 28-ին: Ավարտվելու է հուլիսի 4-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT