Թուրքական արձագանքներ ու մեղադրանքներ՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Երեկ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման եւ ճանաչման բանաձեւը թուրքական կողմի բուռն արձագանքների պատճառ է դարձել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը առաջինն է արձագանքել ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի երեկվա որոշմանը, որը նշվել է որպես արձագանք Թուրքիայի նախագահականից:

Այս մասին նա թվիթերյան իր էջում գրել է, որ «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը կարող է երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ», բացի այդ, ըստ Ալթունի, բանաձեւի ընդունումը վտանգում է իրենց երկկողմ հարաբերությունները:

«Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից: Այդ բանաձևերը պատմության մեջ կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների՝ Թուրքիայի դեմ ուղղված անմիտ ու անհոգ գործունեության պտուղ: Եվ զգալի ու երկարատեւ վնաս կհասցնի երկու երկրների փոխհարաբերություններին»,- նշել է պաշտոնյան:

նա նաեւ հիշեցրել է, որ պատմական ճշմարտությունը աշխարհին ցույց տալու համար Թուրքիան մտադիր է միջազգային պատմաբանների խումբ ստեղծել, որովհետեւ «պատմությունը չպետք է բաժանի ազգերին, այլ հակառակը՝ պետք է միավորի»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմից արձագանքել է նաեւ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։ Նա գրել է, որ այս որոշումը քաղաքական, տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին արձագանքել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա եւս դեռ երեկ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով. «ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է, որը ոչ մի իրավական հենք եւ ուժ չունի։ Մարդիկ, որոնք պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որ չեն ցանկանում առերեսվել պատմությանը»։

Այսօր արդեն Սենատի որոշման մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես կրկնվում են ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ որոշումն իրավական ուժ չի կարող ունենալ: Բացի այդ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»:

«Միացյալ Նահանգների սենատը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է կայացրել: Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,- նշված է արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ չի մեկնաբանել Սենատի որոշումը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Էրդողանը որակել էր որպես անհեթեթ քայլ, որը ստվեր է նետում 2 երկրների հարաբերությունների վրա:

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը

Բանաձեւն ԱՄՆ-ի սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները տարբեր կոնգրեսականների կողմից այն չէր հասել ընդունման՝ վետո կիրառվելու արդյունքում: 

Բանաձեւի ընդունումն ընդգրկում է մի քանի կետեր, որոնց մեջ նշվում է, որ բանաձեւը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:

Բանաձեւն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին կրթության տարածմանը՝ օգնելու կանխել հնարավոր վայրագությունները մեր օրերում:

Նշենք, որ ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետ բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ սենատորների հանդիպումը, որից հետո տեղի ունեցան վետո կիրառելու հայտնի պատմությունները:

ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի եւ վերին՝ Սենատի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը թույլ է տալիս այն արդեն ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4393 դիտում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան