Երիտասարդներն ապրում են անծանոթ տարեցի տանն ու խնամում նրան. կառավարությունը օրենքով կկարգավորի այս հարաբերությունները

Հայաստանում կան երիտասարդ զույգեր, որ ապրում են միայնակ տարեցների հետ: Մի կողմից լուծվում է երիտասարդների բնակության վայրի խնդիրը, մյուս կողմից միայնակ մնալ չցանկացող տատիկ-պապիկները խնամող են ունենում: Կառավարությունը նախատեսում է օրենքով կարգավորել այսպիսի հարաբերությունները, որպեսզի ո՛չ տարեցը, ձանձրանալով նոր կենցաղից, դուրս անի երիտասարդներին, ո՛չ երիտասարդները, խաբեությամբ տիրանալով տանը, անտուն թողնեն տարեցներին: Այս մասին այսօր նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով նախագծի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին: 

«Արդեն կա Հայաստանում նման պրակտիկա՝ առանց այս օրենքի էլ, առանց պետական միջամտության էլ: Բայց որպեսզի մի շարք խնդիրներից խուսափենք, պետությունը պիտի միջնորդ լինի, որ կարողանա կողմերի իրավունքները, շահերը պաշտպանել: Նպատակը սա է»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագծի ռիսկերին, տարեցների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի, երիտասարդների կեցության կանխատեսելիության, պետական վերահսկողության մեխանիզմների մասին մտահոգություններին՝ Բաթոյանն ասաց. «Սա նախագիծ է, որի իրականացման համար կան մեխանիզմներ: Պետությունն այստեղ հանդես է գալիս՝ որպես մոնիտորինգ իրականացնող, աջակցում է, որ պայմանագիր կնքեն, որտեղ իրենց պարտականություններն ու պատասխանատվությունները կան և այլն: Նման փորձ աշխարհում կա, պիտի ուղղակի դա կիրառենք: Այդքան էլ դժվար չէ խնդիր ունենալիս դիմել մեզ»:

Նրա խոսքով՝ նախագիծն սպասված է. «Ինձ «Ֆեյսբուքով» նամակներ գրել են. մարդիկ նման ցանկություն ունեն»: Շա՞տ են ցանկացողները հարցին՝ Բաթոյանը դժվարացավ պատասխանել. «Հաշվառում դեռ չենք արել»: Մտահոգություններին ի պատասխան՝ նա հիշեցրեց. «Սա ուղղակի հնարավորություն է լինելու, որից քաղաքացիները կարող են և՛ օգտվել, և՛ չօգտվել»: 

Կարմեն Մարտիրոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3094 դիտում

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը