Ոստիկանության մայորը ապօրինի կերպով երկարաձգել է զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները. (տեսանյութ)

13/12/2019 schedule19:15

Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման՝ կատարելով ապօրինի գործարքներ։

Պարզվել է նաև, որ ոստիկանության մայորը ապօրինի կերպով երկարաձգել է Հայաստանից բացակայող քաղաքացիների զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները։ Բացի այդ, երբեմն քաղաքացիների փոխարեն ինքն է ձեռք բերել բժշկական փաստաթղթեր։

Այսպիսով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կաշառք տալու և ստանալու, ինչպես և փաստաթղթերի կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Տպել
816 դիտում

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն

28 տարի առաջ այսօրը հայերենով հնչեց «Զգաստ» հրամանը. Գյումրիում տոնել են ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ տարեդարձը

ՀՀ վարչապետը մեկնել է Գեղարքունիք՝ մասնակցելու Հայոց բանակի 28-ամյակի միջոցառումներին (տեսանյութ)

Կարող ենք ասել, որ վարչապետի առաջարկն ընդունվել է գյուղացիների կողմից. Գեորգի Ավետիսյան

Բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը

Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Երեւանի ավագանում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը

Սահմանադրական դատարանի դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են

Ռուստամ Բադասյանը նոր օգնական ունի

Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ

Նոր զինատեսակը թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ. պաշտպանության նախկին նախարար

Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Հունվարի 31-ին ու փետրվարի 1-ին սպասվում է թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ

Հայոց բանակի տոնի առթիվ Վանաձորում ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ (լուսանկարներ)

Կատարի կառավարությունը հրաժարական է տվել. Էմիրն ընդունել է հրաժարականը, նշանակել նոր վարչապետ

Բանակը միշտ պետք է համալրվի նոր սպառազինությամբ. Սասուն Միքայելյան

Վթար Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կան տուժածներ

Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Առողջապահության նախարարը շնորհավորել է Բանակի տոնի առթիվ

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը