Շենքերի բակում եկեղեցի է կառուցվել. տնից Աստծո տուն մեկ քայլ է

Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում բնակվող մարդիկ, եկեղեցի գնալու համար պարզապես պետք է դուրս գան շենքից եւ այն իրենց դիմաց կլինի, իսկ առաջին հարկի բնակիչներին բավարար կլինի բացել պատուհանները՝ պատարագ լսելու համար:

Շենգավիթ վարչական շրջանի նորակառույց Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը շուրջ 3 ամիս առաջ է կառուցվել, գտնվում է բնակելի հատվածի ուղիղ կենտրոնում՝ շրջապատված շենքերով, իսկ կողքին՝ փոքրիկ խանութ:

Որպեսզի հեռուներից եկեղեցի գնացողները չխճճվեն ու բակերում չմոլորվեն, ճանապարհը հուշող պաստառներ կան, որոնց հետեւելով, շուտով կերեւա մատուռ հիշեցնող փոքրիկ եկեղեցին, որի շուրջ տեղադրված են մի շարք խաչքարեր:

Մի կողմից՝ բակային կյանք, բնակիչներ, մեքենաներ, մյուս կողմից՝ պատարագ, մկրտություն եւ հարսանիք: Տարածքի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ եկեղեցին շենքերին այդքան մոտ գտնվելը խնդիր չի առաջացնում, հակառակը՝ իրենք շատ գոհ են: Բնակիչներից մեկը նշեց, որ սկզբում ինքն էլ է մտածել, թե կարող է մոտ գտնվելն ինչ-որ բանով խանգարել, սակայն սխալվել է: Այժմ ամեն ինչից գոհ է, զանգի ձայնն էլ բարձր չէ, չի խանգարում: Իր խոսքով. «Կարեւորն Աստծուն դառնալն է»:

Այդ վայրում երկար ժամանակ է անցկացնում մի փոքր հեռու ապրող Զավենը, որը տարածքի ծաղիկներն էր ջրում, երբ մոտեցանք: Նրա խոսքով՝ վայրը շատ է սիրում, հաճախ է գալիս: Մոտ գտնվելու առումով՝ այսքան ժամանակ ոչ ոքից դժգոհություն չի լսել: Նրա կարծիքով՝ կարեւորը, որ մարդիկ հավատում են եւ այդպես կարծես հավատքին ավելի մոտ են գտնվում: Աղմուկի դեպքերից միայն հիշեց, որ վերջերս բակի երեխաները պայթուցիկ նյութերով էին խաղացել, զգուշացրել են, այլեւս նման խնդիր չի եղել:

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ այն իրենց համար լուսավոր կետ է դարձել, իրենք շատ գոհ են:

Եկեղեցու մոմավաճառն էլ, իր հերթին, ընդգծեց, որ երկիրը կշենանա, եթե նման մարդիկ (խոսքը եկեղեցու բարերարի մասին է) շատ լինեն. «Ժողովուրդն օրհնում է, որ այսպիսի մեծ գործ են արել»:

Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոքր եկեղեցին 3 ամսում են կառուցել, նրա բնորոշմամբ՝ «այն չափսերով փոքր է, առաքելությամբ՝ մեծ»: Նորակառույց եկեղեցու սրբապատկերները, չորս խաչքարերը, գմբեթի եւ զանգակատան խաչերը, զանգը, դուռը եւ Մկրտության ավազանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել են նոյեմբերի 21-ին: Արարողությանը ներկա են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը եւ համայնքի բնակիչները:

Բուն օծման արարողակարգը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Եկեղեցու հոգեւոր հովիվը նշեց, որ օծման օրը եկեղեցում 21 մկրտվող է եղել, նախապես տեղյակ են պահել, որ նման արարողակարգ է նախատեսվում, եւ բոլոր չմկրտվածները տեղում ստացել են: Եկեղեցին կառուցվել է գործարար Աղվան Ավագյանի բարերարությամբ, սակայն մասնակցել են նաեւ տեղի բնակիչները, քահանայի խոսքով՝ բնակիչները եկել, խնդրել են, որ ինչ-որ բանով օգնեն, այսպես ամեն մեկն ինչով կարողացել, օգնել է: Առաջին պսակն էլ եկեղեցում դեկտեմբերի 12-ին է եղել:

Ինչպես նշեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, այդտեղ եկեղեցու կարիքը զգացվում էր, այն տարածքով մեծ շրջան է, սակայն կենտրոնում եկեղեցի չկար, նրա խոսքով՝ այն կարծես բոլորին միավորում է:

Բակի կենտրոնում գտնվող փոքրիկ եկեղեցու վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ քաղաքապետարանը կառույցի համար պաշտոնապես շինթույլտվություն չի տվել:

Անի Ավագյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16256 դիտում

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին