Երևան
12 °C
Վերջին օրերին ընդդիմադիր քարոզչամիջոցների նախընտրելի թեման իշխանությունների կողմից իրականացվող«անիմաստ շռայ ծախսերն են, ու հիմնական թիրախ է ընտրվել Երեւանի քաղաքապետարանը՝ ամանորյա միջոցառումների համար նախատեսված մոտ 700 հազար դոլարով: Ե՛վ թիրախն է շատ «հարմար, եւ՛թեման, որովհետեւ կարելի է ժողովրդի սոցիալական վիճակով մտահոգ մարդու կերպարի մեջ մտնելու աղիողորմ ձայնով անվերջ թվարկել, թե ամանորյա միջոցառումների փոխարեն ինչեր կարելի էր անելայդ 700 հազարով: Օրինակ՝ վերանորոգել այսքան վերելակ, այսքան դպրոց ու մանկապարտեզ, բարձրացնել այսքան մարդու թոշակ ու նպաստ, եւ այլն: Ընդ որում՝ թեման ունիվերսալ է եւ կարող է բավարարել մասնագիտական տարբեր ուղղվածություն ունեցող քարոզիչների պահանջները: Օրինակ՝ «ռազմահայրենասերները կարող են թվարկել, թե քանի արկ կամ փամփուշտ կարելի էր գնել այդ փողով, առողջապահության ոլորտի մասնագետները՝ հաշվել, թե քանի հոգու համար կարելի էր անվճար բուժում կազմակերպել, ֆեյսբուքյան լայքերի սիրահարները՝ թե քանի տետր ու գրիչ կարելի էր նվիրել սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար, եւ այսպեսշարունակ: Ու մեծ հաշվով՝ նրանք բոլորն իրավացի կլինեն, որովհետեւ այդ գումարն իսկապես կարելի էր հազար ու մի ձեւով ծախսել եւ որոշակի արդյունք ստանալ:
Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ամանորյա միջոցառումների համար մեծ գումար ծախսելն ավելորդ շքեղություն է եւ որեւէ արդյունք չի տալու: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ամանորի առթիվ տասնյակ հազարավոր դրամներ ծախսող երեւանցիները գուցե եւ չցանկանային ինքնակամ 300-ական դրամ հատկացնել տոնական մայրաքաղաք ունենալու համար: Խնդիրն այն է, որ նման ծախսերը շատ պրագմատիկ եւ տնտեսագիտորեն հիմնավորված բացատրություն ունեն:
Հայաստանն, ինչպես հայտնի է, զբոսաշրջությունը հռչակել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, ընդ որում՝ հազիվ թե գտնվի մեկը, որը սխալ համարի դա: Բայց զբոսաշրջային բում ունենալու համար անհրաժեշտ է ունենալ գրավիչ մայրաքաղաք՝ առավելեւս Ամանորի օրերին (որովհետեւ դա ավանդաբար համարվում է ամենապիկ սեզոնը): Հազարավոր հայաստանցիներ, օրինակ, Ամանորը նշում են Թբիլիսիում ոչմիայն համեմատաբար մատչելի գների, այլեւ շքեղ տոնական միջոցառումների եւ համընդհանուր տոնական մթնոլորտի պատճառով: Երեւի մենք էլ պիտի ամեն ինչ անենք, որ ոչ միայն Ռուսաստանից ու նույն Վրաստանից, այլեւ Եվրոպայից մարդիկ գան՝ Ամանորը Հայաստանում նշելու: Հասկանալի է, չէ՞, որ զբոսաշրջության աճն անմիջականորեն ազդելու է տասնյակ հազարավոր մարդկանց կենսամակարդակի վրա, այսինքն՝ տասնյակ հազարավոր կոնկրետ մարդիկ շահելու են դրա արդյունքում: Իսկ սա նշանակում է, որ այդ 700 հազարի ծախսը մաս է կազմում մի ծրագրի, որի արդյունքում Հայաստանն էապես շահելու է: Ընդ որում՝ խոսքը հաջողված ծրագրի մասին է, որովհետեւ առնվազն վերջին երկու տարիներին զբոսաշրջության ոլորտում առաջընթացն ակնհայտ է:
Մի խոսքով՝ այնպես չէ, որ քաղաքապետարանն այդ գումարներն անիմաստ քամուն է տալիս, որովհետեւ «մնայուն արժեքներ չենստեղծվում: Զբոսաշրջության համար գրավիչ երկրի իմիջն ինքնին մնայուն արժեք է, իսկ ոլորտի զարգացմ անարդյունքում երկիր մտնող լրացուցիչ գումարները հետագայումայսպես թե այնպես ծախսվելու են տարբեր, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ լուծելուհամար:
Իսկ «ավելորդ ծախսերի մասին երեւի ով ասես իրավունք ունի խոսել՝ բացի նրանցից, ովքեր կլոր տարին լափում էին բյուջեն ու Ամանորը նշում գերդաստանով՝ եվրոպական որեւէ երկրի մայրաքաղաքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT