Երևան
12 °C
ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Լենա Նազարյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցի ընթացքում հնարավոր կլինի խոսել միջխորհրդարանական կապերի զարգացման մասին, անդրադառնալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, մտքեր փոխանակել եւ քննարկել համագործակցության հետագա ուղիների վերաբերյալ:
Նշվում է, որ երկու երկրների խորհրդարանականները խոսել են հումանիտար, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Կարեւոր է համարվել նաեւ փոխգործակցության ակտիվացումը տնտեսական բնագավառում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ավելացել է առեւտրաշրջանառության ծավալը բարեկամ երկրի հետ:
Երկկողմ կապերի զարգացման գործում կողմերն արժեւորել են Ղազախստանում հայ համայնքի դերը:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում երկկողմ համագործակցությանը:
Նույն օրը պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը խմբի անունից շնորհավորել է ղազախստանցի գործընկերներին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Պատգամավորը կարեւորել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ղազախստանի Մաժիլիսի եւ Սենատի պրոֆիլային հանձնաժողովների միջեւ համագոծակցության ձեւաչափի ստեղծումը:
Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների միջեւ առկա ջերմ ու գործընկերային կապերի ակտիվացումը, անհրաժեշտ համարել զարգացնել համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցությունը:
Խորհրդարանականները կիսվել են մի շարք ոլորտներում իրենց ունեցած արժեքավոր փորձով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթահանձնաժողովներ՝ սոցիալական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
Հանդիպումներին ներկա էր Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:
Պատվիրակությունը Վաղարշակ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին եւ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT