Երևան
12 °C
Հունգարական «Wizz Air» բյուջետային ավիաընկերության՝ Երևանից Վիեննա և Վիլնյուս ուղղություններով առաջարկվող տոմսերի մեծ մասը վաճառվել է, չնայած, որ թռիչքները սկսվելու են 2020 թ.-ի մարտից:
Երևանից Վիլնյուս ուղղությամբ առաջարկվող ամենամատչելի տոմսն այս պահին սկսվում է 59,99 եվրոյից: Տոմսի մեջ ներառված է միայն 1 ձեռքի ուղեբեռ՝ 40x30x20 սմ չափսերով:
Նույն չվերթի տոմսը մի քանի առավելություններով արժե 103,19 եվրո: Այստեղ արդեն ներառված են ևս մեկ ձեռքի պայուսակ, ճամպրուկ, նստատեղ ընտրելու անվճար հնարավորություն, համացանցով չվերթի գրանցումն անելու և մի քանի այլ առավելություններ:
124,04 եվրո արժողությամբ նույն չվերթի մյուս տոմսում, բացի վերը նշված առավելություններից, կան նաև առաջին շարքերում նստելու և ավելի մեծ ճամպրուկ ունենալու հնարավորություններ: Այստեղ նաև առաջարկվում է Wizz Flex ծառայություն, որով ուղևորը կարող է չվերթից մինչև 3 ժամ առաջ փոխել տոմսի օրը, ժամը կամ ամբողջությամբ չեղարկել այն:
Տոմսերի արժեքների մեջ չի մտնում սննդի գումարը: Ուղևորն օդանավի մեջ է վճարում այն սննդի համար, որն ընտրում է: Վճարովի մյուս ծառայությունը դեպի օդանավակայան և օդանավակայանից տեղափոխումն է ցանկացած ուղղությամբ: Գներն սկսվում են 15 եվրոյից՝ կախված վայրից և ընտրված մեքենայից:
Ընկերության կայքի առաջարկած տարբերակներում չկա 24,99 եվրո արժողությամբ տոմս, ինչպես նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարել էր «Wizz air»-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրեաս Ռանդոն: Ամենաքիչ ծառայություններ ներառող ամենամատչելի տոմսը Երևանից Վիլնյուս ուղղությամբ այս պահին 59,99 եվրո արժե, ամենաթանկը՝ 159,99 եվրո, վերջինիս ամենաթանկարժեք տարբերակն էլ արժե 235,94 եվրո:
Երևանից Վիեննա ուղղությամբ առաջարկվող ամենամատչելի տոմսն արժե 29,99 եվրո, որի թռիչքը կիրականացվի 2020 թ.-ի հոկտեմբերի 23-ին: Մնացած օրերի տոմսերը հիմնականում տատանվում են 49,99 եվրոյից մինչև 69,99 եվրո: Այս ուղղության մինիմալ ծառայություններով ամենաթանկ տոմսն արժե 159,99 եվրո:
Բյուջետային մյուս ավիաընկերությունը՝ «Ryanair»-ը, որն առայժմ միայն Միլան և Գերմանիա ուղղություններն է առաջարկում Երևանից, ունի տոմսեր՝ սկսած 19 եվրոյից: Իռլանդական այս ընկերության չվերթներն սկսվելու են 2020 թ.-ի հունվարից՝ միայն դեպի Միլան և Հռոմ ուղղություններով: Արդեն ամառվանից կմեկնարկեն նաև Երևան-Բեռլին և Գյումրի-Մեմինգեն ուղղությունները:
Քանի որ «Ryanair»-ը 2 ամիս առաջ էր մուտք գործել հայաստանյան շուկա, այս ավիաընկերության տոմսերն ավելի շատ են վաճառվել: Քաղաքացի Արգիշտի Ստեփանյանը, որը 2 տոմս է գնել դեպի Միլան, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վճարել է 40 հազար դրամին համարժեք եվրո: Այս գումարի մեջ ներառված են Երևան-Միլան և Միլան-Երևան ուղղությունները, և հնարավորություն կա ուղեբեռ վերցնելու: «Մեկնումը հունվարի սկզբին է լինելու, այդ օրերի տոմսերը մի փոքր թանկ են, բայց նույն ուղղությամբ տոմսն առանց ուղեբեռի մոտ 2 անգամ ավելի էժան արժեր»,-եզրափակեց նա:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT