Եթե ավագանին իմ «նեռվերն» ուտեր, ինչպես Հայկ Մարությանինը, «կպաստեի». Հայկ Պետրոսյանի նոր հումորային ներկայացումը

Ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, կին-տղամարդ հարաբերություններ. Հայկ Պետրոսյանը շարունակում է իր ներկայացումներում կատակել այս թեմաների շուրջ: Անդրադառնում է ամենաքննարկված իրադարձություններին, օրինակ՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի՝ Իտալիայից կրած ցավալի պարտությանն ու ամենաքննարկվող անձանց, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին: Նրա նոր մոնոներկայացումը կոչվում է «In Gold We Trust» (թարգմ. մենք վստահում ենք ոսկուն): Դրա պրեմիերան կայացել է դեկտեմբերի 16-ին, ու այն դեռ խաղացվում է:

Դերասանը, որը վերջին շրջանում հանդիսատեսի հետ ավելի հաճախ հանդիպում էր Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, այս անգամ ավելի փոքր դահլիճում՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում է արդիական թեմաների շուրջ իր մտորումներով կիսվում լսարանի հետ, ու, ինչպես երեւում է, նրա աչքից չեն վրիպել Երեւանի քաղաքապետարանի էմոցիաներով լի ավագանու նիստերը: Նա նշում է, որ ինքն էլ կարող էր մի պաշտոն զբաղեցնել, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի:

«Ինքն էլ ա Հայկ, ես էլ եմ Հայկ, բայց ինքը կարգին ա, ես՝ անկարգ: Ես խասյաթով շատ չարաճճի եմ: Էդ ավագանին, որ իմ «նեռվերն» ուտեր, ոնց իր «նեռվերն» ա ուտում, չէի դիմանա, մի կեղտոտ բան կանեի, օրինակ՝ կգնայի գիշերը ավագանուն «կպաստեի»»,- կատակում է նա:

Շարունակելով խոսել ՀՀ ներքին քաղաքականության առանձնահատկություններից՝ դերասանն ուշադրություն է գրավում նրա վրա, թե ինչպես են քաղաքական գործիչները փորձում իշխանություն ստանալ: Պետրոսյանը երկիրը համեմատում է բեռնատարի հետ՝ «Բեռնատար 2020», որի ղեկին այս պահին Նիկոլ Փաշինյանն է: Դրանում կան նաեւ ուղեւորներ, որոնց կարելի է բաժանել 2 մասի. մի մասը փորձում է օգնել, որ երկիրը ճիշտ ուղով գնա, մյուսն մասն էլ ցանկանում է խլել ղեկը:

«Մեր քաղաքական դաշտում «շոֆեռ» դառնալու ձգտումները շատ են»,- ասում է նա:

Ըստ Հայկ Պետրոսյանի՝ կարեւոր է հասկանալ, թե «Բեռնատար 2020»-ն ինչ դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության հարցում: Փորձում է վերլուծել՝ ինչ վառելիք կարելի է օգտագործել: Բերում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Իրանի հետ համագործակցության տարբերակները:  

«Եթե ուզում ենք գազով քշել, ուրեմն Ռուսաստանն է, չէ՞, եթե ուզում ենք՝ բենզինով՝ Պարսկաստանը կամ էլ պետք է Ադրբեջանը գրավենք, բենզինը մեզնով անենք (վատ գաղափար չէ, գրանցեք): Եթե ուզում ենք՝ էլեկտրականությամբ գնա, ուրեմն՝ Ամերիկա: Գազը թվում ա՝ էժան ա, բայց ինչ-որ դժվար ա տեղ հասնում: Բենզինը խառն ա, շատ մարդ աչք ունի վրան: Ռուսաստանն էլ իրեն խանդոտ ռուս աղջկա նման ա պահում, ասում ա. «Խայաստա՛ն ջան, եթե ինձանից գազ չվերցնես, Ադրբեջանին եմ տալու»: Մենք էլ վերցնենք-չվերցնենք, մեկ ա, տալու ա: Ամերիկան էլ ասում ա. «Եթե էլեկտրականություն ես ուզում, ուրեմն խոստացիր, որ ոչ բենզին ես վերցնելու, ոչ էլ՝ գազ: Just promise me baby (թարգմ. խոստացիր)»,- ասում է նա ու եզրակացության գալիս, որ մեր վառելիքը մեր միտքն է:

Ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին զուգահեռ դերասանը չի մոռանում կին-տղամարդ հարաբերությունների յուրահատկությունների մասին, որոնք ներկայացնում է որպես ոչ պակաս բարդություններ ունեցող երեւույթ: Նա այն դիտարկում է տարբեր կողմերից ու կանգ առնում հիմնական մի քանի հավերժ թեմաների վրա, որոնցից մեկը խանդն է. երբ, օրինակ, տղան դժգոհություններ է ունենում ընկերուհու հագուստի վերաբերյալ:

««Հարցը խանդը չի, հարցն էն ա, որ չեմ ուզում, որ ինչ-որ փսլնքոտներ նայեն իմ ընկերուհու ոտքերին ու եսմինչեր մտածեն»: Նենց ա ասում՝ ինչ-որ փսլնքոտներ, մեկը ասեր՝ եթե ինչ-որ բարեկիրթ պրոֆեսոր լիներ, կասեր. «Հա՛, պարո՛ն պրոֆեսոր, աղջի՛, գնա մի հատ կարճ «յուբկա» հագի, չե՞ս տեսնում՝ գիտնական մարդ ա»»,- այսպիսի իրավիճակ է ներկայացնում դերասանը:

Վերջին շրջանի ակտիվ թեմաներից է ՀՀ ֆուտբոլի հավաքականը: Թեեւ Իտալիայից կրած 1:9 հաշվով պարտությունից հետո բավական ժամանակ է անցել, խոսակցությունները չեն դադարել: Մարդիկ շարունակում են քննադատել ու դժգոհել: Հայկ Պետրոսյանն էլ փորձում է հումորով մոտենալ:

«Իտալացիներից շատ եմ հիասթափվել. ինչ չտես ազգ դուրս էկան: 4-5 հատ խփել ես, հասկացանք, ի՞նչ ես «գյոռմամիշի» նման: Չելենտանոն ու Բելուչին չլինեին, չէի ներելու հաստատ»,- ասում է նա:

Սրանք մոտ 1.5 ժամ տեւող ներկայացման հիմնական թեմաներից մի քանիսն են: Հայկ Պետրոսյանը դրանք ներկայացնում է տարբեր օրինակներով ու իրավիճակներով, որոնք նկարագրում է առանց ծաղրի, իրեն հատուկ հումորով ու հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփմամբ: Դեկտեմբերին նախատեսված վերջին ներկայացումն այսօր է: Սկսվելու է 19:30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8325 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը