Եթե թագը վերցնում են, թող վերցնեն, ինձ համար արժանապատվությունս ավելի կարեւոր է. Դայանա Դավթյան

«Միսս տիեզերք 2019» Դայանա Դավթյանը չի մտահոգվում, որ Հայաստանի ազգային մրցույթի ղեկավարությունը կարող է իրենց հետ վերցնել թագը: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Այն բանից հետո, ինչ հանրությունը քննադատել էր նրա կրած զգեստը «Միսս տիեզերք 2019» միջազգային մրցույթի ազգային տարազի փուլում, ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը հայտարարել էր, որ նա պարզապես վատ է ներկայացել, ընկճված է եղել ու չի ժպտացել: Հետագայում նաեւ չէր բացառել, որ Դայանան կարող է զրկվել «Միսս տիեզերք Հայաստան» տիտղոսից:

«Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչու պետք է թագն ինձնից հետ վերցնեն, իսկ եթե վերցնում են, թող վերցնեն, քանի որ ինձ համար իմ արժանապատվությունն ավելի կարեւոր է, քան այդ թագը, մանավանդ որ ես արդեն գնացել եւ հետ եմ եկել մրցույթից»,- ասաց նա:

Դայանան ընդգծում է, որ նախապես ոչինչ չի հուշել այն մասին, որ այսքան մեծ աղմուկ կարող է բարձրանալ: Ասում է, որ դիզայներ Վերա Սմբատի հեղինակած զգեստն իրեն անհասկանալի է եղել, սակայն ոչինչ չի ասել, քանի որ չի տիրապետում այդ մասնագիտության նրբություններին: Բացի այդ՝ դրվածքն այնպիսին է եղել, որ, եթե ինքը չհավաներ, ապա ինքնուրույն պետք է զգեստ գտներ: Ամեն դեպքում կոնֆլիկտի հիմքեր չեն եղել:

«Գնում եմ մրցույթի, գալիս եմ, ամեն ինչ նորմալ է իրենց համար: Գալիս եմ, հաջորդ օրվանից ինչ-որ բում է լինում շորի հետ կապված, սկսում են քննադատել, խոսել, ու ոչինչ ո՛չ ասել եմ, ո՛չ մի բան, ու ազգային տնօրենը եւ դիզայները սկսում են ինձ վրա մեղքը գցել, թե ես եմ վատ ներկայացել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բեմի վրա իրեն պահել է այնպես, ինչպես իրեն ասել են, եւ դա կարող է ապացուցել:

Այնուամենայնիվ, Դայանան պատրաստ է հաշտվել: Նա շեշտում է, որ, եթե մյուս կողմը ցանկանա ու քայլ անի, ինքը կընդառաջի: Ըստ Դայանայի՝ նրանք պետք է ընդունեն, որ սխալվել են:

«Ես միշտ էլ պատրաստ եմ հաշտվելու: Փորձում եմ չչարանալ ոչ ոքի հանդեպ: Եթե իրենք ինձ դիմեին եւ ասեին, որ սխալվել են, ես, իհարկե, կհաշտվեի, բայց ինչ-որ քայլ իրենց կողմից չեմ տեսնում»,- ասաց նա:

«Միսս տիեզերք 2019»-ը կայացել է ԱՄՆ-ում: Եզրափակիչը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, եւ հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին: Անկախ ստեղծված տհաճ իրավիճակից՝ Դայանան կարեւորում է այն, ինչ ստացել է մրցույթի շնորհիվ:

«Եթե այս ամենը չհաշվենք, շատ դրական հիշողություններ է տվել: Ամենալավն այն էր, որ մեծ փորձ էր, ամենամեծ մրցույթն էր աշխարհի, որին միշտ երազել եմ մասնակցել: Շատ գիտելիքներ եմ ձեռք բերել»,- ասաց նա:

Դայանան նշեց, որ Հայաստանից ու արտերկրից մրցույթների ու ցուցադրությունների մասնակցելու հրավերներ է ստացել: Նաեւ հիմնականում Հայաստանից հեռուստանախագծերի քաստինգների մասնակցելու առաջարկներ ունի: Այս պահին, սակայն, ոչինչ չի պլանավորում, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ուսման վրա: Սովորում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 4-րդ կուրսում՝ որպես գրաֆիկ դիզայներ: Պատրաստվում է դիպլոմային աշխատանքը հանձնելուն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12228 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը