Եթե անգամ 700-800 հազար դրամ աշխատավարձ ստանա, նա անորակ փաստաթուղթ է մշակելու. Միքայել Մելքումյան

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «Կրթության ոլորտի բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այն մարտահրավերները, որ քաղաքական հեղափոխությունից հետո մեր երկրում դրված են, մենք առայժմ չենք կարողանում գնահատել:

«Այն, ինչ դնում ենք կրթության համակարգի առաջ, այդ համակարգը՝ իր ռեսուրսով, իր մասնագետներով, պայմաններով և բյուջետային ֆինանսավորմամբ ընդունա՞կ է դրված խնդիրը իրացնել, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս»,- ասաց Մելքումյանը:

Նրա պնդմամբ՝ դրա վառ օրինակներից մեկը վերջերս կառավարության նիստում վարչապետի հնչեցրած միտքն էր, թե՝ գալիս են նախարարություններից ռազմավարություններ և այլ պետական փաստաթղթեր, որոնք դպրոցական մակարդակի են:

«Բյուջետային քննարկումների ժամանակ ես նույնպես ասացի, որ կառավարման որակը միջինից ցածր է: Արգումենտներ բերվեցին, որ 110 հազար, 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում, և այդ աշխատավարձով աշխատող մասնագետները, որ եկել են ԲՈՒՀ-ից, չեն կարող ստեղծել համապատասխան մակարդակի փաստաթղթեր»,- ասաց Մելքումյանը՝ հարցնելով, թե ԲՈՒՀ-ում սովորողը գիտի՞, թե ավարտելուց հետո ուր է գնալու և ինչքան է ստանալու: Պատգամավորի կարծիքով՝ աշխատակիցը գիտելիքները կրողն է, և ինչպես է ստացվում, որ նա չի կարողանում օգտագործել իր գիտելիքները:

«Նա թաքցնո՞ւմ է իր գիտելիքներն այդ փաստաթղթերն ստեղծելուց, թե՞ ասում է՝ 110, 150 հազար եմ ստանում, դա քիչ է, սրան համարժեք փաստաթուղթ եմ ներկայացնում: Աշխատավարձի ֆոնդը միակ գործո՞նն է, որի պատճառով անորակ փաստաթուղթ է ստեղծում, թե՞ նույնիսկ 700-800 հազարի դեպքում նա անորակ փաստաթուղթ է տալու: Ես կարծում եմ, որ երկրորդ տարբերակն է»,-ասաց Մելքումյանը:

Նրա կարծիքով՝ մանկավարժների մոտ, որոնց աշխատավարձերը չեն բավարարում ամբողջ կենսամակարդակը, չի լինում դեպք, որ մտնեն լսարան և ասեն՝ քանի որ իմ աշխատավարձը ցածր է, ես «այսքանով» թաքցնում եմ իմ գիտելիքը:

Բացի այդ՝ պատգամավորի կարծիքով՝ հասարակության մեջ կան ընկալման խնդիրներ: «Ես չեմ տեսել, որ մի ծնող գնա դեկանի մոտ և ասի՝ իմ երեխան չի հաղթահարում բարձրագույն կրթությունը, ես հանում եմ նրան, տանում եմ արհեստի: Չունենք նման բան, որովհետև մարդիկ դեռ չեն հաղթահարել այն տեսակետը, որ արհեստավոր դառնալը պատվաբեր պետք է լինի»,- եզրափակեց Մելքումյանը:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2907 դիտում

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում