Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը 1 տարվա համար մոտ 600 միլիոն դրամ է ծախսելու Սիլիկոնյան հովտում ՀՀ 45 ձեռներեցների վերապատրաստման, ապրելու եւ աշխատելու նպատակով: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք՝ օրերս նախարարությունը տեղեկացրել էր, որ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է նախարարությունը, որը եւ հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։
7 շաբաթ տեւողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաեւ «Հերոսների» համալսարան:
Ուսանելու համար հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 27-ը: Կարող են դիմել 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին եւ պատրաստ են դասընթացներից հետո, երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ։
Նշենք, որ Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Այդ համալսարանում դասախոսները պրոֆեսորներ չեն, նրանք իրականում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ 77 երկրից ուսանող ունի։
Թեմայի վերաբերյալ Հակոբ Արշակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարո՛ն Արշակյան, արդեն դիմողնե՞ր կան:
- Այո՛, հայտարարության օրը օգնականս ինձ տեղեկացրեց, որ հսկայական ակտիվություն է դիտարկվել թե՛ մեր կայքի, թե՛ Դրեյփերի համալսարանի կայքի հոսքերում:
- Քանի՞ տեղ է նախատեսված, քանի՞ մարդ պետք է ընտրվի:
- Տեղերի քանակը, եթե չեմ սխալվում, 3 մասի է բաշխված: Միայն Դրեյփերի համալսարանի համար 15 տեղ է նախատեսված: Առաջին ուսումնական շրջանում նախատեսված է 5 հոգի ուղարկել, դրանից հետո եւս 2 մրցույթ կլինի:
- Այդ ամբողջը կառավարությունը փոխհատուցելո՞ւ է:
- Այո՛:
- Ուսուցանման ընթացքում նախատեսվա՞ծ են այցելություններ խոշոր ընկերությունների գրասենյակներ՝ Գուգլ, Ամազոն:
- Այո՛: Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի գրասենյակը կազմակերպում է նաեւ լրացուցիչ տուրեր եւ ծանոթություններ տարբեր մեծ ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես նաեւ առանձին ծրագրեր ներդրումային ընկերություններում: Մենք օգնելու ենք, որպեսզի մեր ստարտափներն այնտեղ թե՛ գործընկերային հարաբերություններ ստեղծեն ընկերությունների հետ, թե՛ շուկա մտնեն եւ թե՛ ներդրումներ գրավեն: Ու նաեւ գիտելիք ստանան:
- Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այն մարդիկ, ովքեր պետք է պետության հաշվին գնան ուսում ստանան եւ կարողանան գալ այստեղ իրենց փորձով փոխանակվեն:
- Հանձնաժողով կա, շուտով կհաստատվի դրա կազմը: Հանձնաժողովում ոլորտի պրոֆեսիոնալներ են, ովքեր դիտարկելու են թեկնածությունները: Լինելու են նաեւ Դրեյփերի համալսարանի փորձագետներ: Ամեն ոք չի, որ կարող է գումարը տալ եւ Դրեյփերում սովորել, այդ փորձագետները ֆիլտրում են: Հիմնականում կիրառվելու են այն սկզբունքները, որոնք Դրեյփերի համալսարանն ունի: Դրան գումարած նաեւ մեր առաջնահերթությունները:
- Կարեւո՞ր է, թե դիմորդն ինչ կրթություն կունենա:
- Լավ հարց եք տալիս, անկեղծ ասած՝ այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հանձնաժողովը պետք է առաջնորդվի այդ սկզբունքներով, որոնց հիմա ես ծանոթ չեմ: Հանձնաժողովը կհայտարարի դրա մասին: Բայց չեմ կարծում, թե բարձրագույն կրթությունը կարեւոր չափանիշ լինի: Միանշանակ անգլերենի իմացությունը պետք է գերազանց լինի, տարիքային սահմանափակում կա դրված, որ 21-ից մեծ պետք է լինի: Իհարկե, դիտվելու է նաեւ այն գաղափարը, որով ձեռներեցը ցանկանում է ստարտափ ստեղծել կամ արդեն ստեղծել է:
- Կա՞ հստակ նպատակ, թե ինչ է ուզում կառավարությունն ստանալ այս ամենի արդյունքում:
- Այո՛, այս ամենի արդյունքում մենք ուզում ենք ստանալ այդ բիզնես գիտելիքները եւ ձեռներեցության գիտելիքները, որոնք մեզ մոտ շատ են պակասում: Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ այդ գիտելիքներն ստանան, հասկանան, թե ինչպես չափել շուկան կամ ծառայությունը մատուցել, մեծ ընկերություն կառուցել: Արդյունքում պետք է Հայաստանում ունենանք հաջողակ ընկերություններ, եւ 100-ավոր աշխատատեղեր ստեղծվեն:
«TheCrowdfundingFormula.com» կազմակերպության համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը մեր զրույցում պատմեց, որ իրենք եւս ժամանակին գնացել են Սիլիկոնյան հովիտ, տարբեր կազմակերպությունների հետ են շփվել, այդ կազմակերպությունների ղեկավար անձնակազմն իր փորձն է փոխանակել հանդիպման ժամանակ: «Հավանաբար Հակոբ Արշակյանի հայտարարածը հենց այդ փորձի փոխանակմանն է վերաբերվում: Եթե այդպիսի փորձի փոխանակում են անում, ապա դա շատ արդյունավետ է: Ես ինքս 2017-ին տուր եմ ունեցել, Ամազոնի, Ֆեյսբուքի ղեկավար մարմինների հետ ենք հանդիպել, ու մինչեւ այսօր այդ փորձը մեզ շատ է օգնում: Ես մինչեւ հիմա ում հետ շփվել եմ այնտեղ սովորածներից, բոլորն էլ ավելի շատ կապեր ձեռք բերելու հարց են լուծել»:
Պողոսյանի խոսքով՝ Դրեյփերի համալսարանը բավականին շատ բան է սովորեցնում ստարտափներին. «Դրեյփերի համալսարանի հիմնադիր Թիմ Դրեյփերը ներդրումների մասին պրակտիկորեն ամեն բան գիտի: Այդ համալսարանում ուսումնառություն անցնելուց հետո մարդը ներդրումներ ներգրավելու պրոցեսը շատ լավ պատկերացնելու է: Մենք ունենք մարդիկ, ովքեր անցել են այդ համալսարանով եւ բավականաչափ գիտելիք ունեն: Բայց գիտելիքն առանց պրակտիկայի քիչ բան կտա, հետեւաբար Սիլիկոնյան հովիտ գնալով՝ անպայման արժե բացի ուսումնառության շրջանն անցնելուց, նաեւ պրակտիկ աշխատող մարդկանց հետ շփվել»:
Հարցին՝ Դրեյփերի համալսարանում ուսանած մարդիկ կկարողանա՞ն այնպիսի փորձ հավաքել, որ Հայաստանում դրանցով փոխանակվեն, Պողոսյանը պատասխանեց. «Դա, իհարկե, կախված է ամեն մեկից: Խիստ կարեւոր է տուրի մասնակիցների ճիշտ ընտրությունը: Այսինքն՝ թե ում ես ուղարկում՝ այդ փորձը ձեռք բերելու: Մարդիկ կան՝ մի անգամ գնացել-եկել են ու քանի տարի է բոլորին պատմում են իրենց սովորածը, իրենց այդ փորձով բոլորի հետ կիսվում են: Մարդիկ կան՝ գնացել-եկել են, առանձնապես ոչ մի կարեւոր բան չեն հասկացել ու, բնականաբար, առանձնապես ոչ մի օգուտ չեն տալիս մնացածին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT