Երևան
12 °C
ՀՀ եւ ՌԴ արվեստի եւ մշակույթի մոտ 60 գործիչներ հրապարակավ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով: Դա, իհարկե, նրանց իրավունքն է՝ անկախ նրանից, թե որքանով են այդ մարդիկ «արվեստի եւ մշակույթի գործիչներ», ինչ հաջողություններ ունեն իրենց ասպարեզներում եւ այլն: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ եթե Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու կոչով հայտարարություն տարածվի, ստորագրողները, վստահաբար, հարյուրապատիկ շատ կլինեն: Պարզապես Քոչարյանին ազատության մեջ տեսնել ցանկացողների տարածած հայտարարությունն է փոքր-ինչ տարօրինակ:
«Մենք գնահատականներ չենք տալիս», հայտարարում են նրանք, իսկ հաջորդ պարբերության մեջ՝ «մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում»: «Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում», հայտարարում են նրանք ու իրավական հարթության մեջ գտնվող գործին անդրադառնալով՝ կոչ անում փոխել առանցքային մեղադրյալի խափանման միջոցը, որը նույնպես իրավական կարգավիճակ է: «Մեզ համարան հասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սեւեռումը», հայտարարում են նրանք: Դե իհարկե, դատավորի որոշումը «սեւեռում» անվանելը գնահատականչէ:
Բայց սրանք ընդամենը արտաքին մանրուքներ են: Կարեւորագույն հարցը հետեւյալն է՝ իսկ արվեստի եւ մշակույթի այդ գործիչները կհամաձայնեի՞ն ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ հստակ գրված կլիներ, որ Հայաստանում օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ բոլորը պիտի պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցանքների համար՝անկախ նրանից, նախկինում նախագա՞հ են եղել, թե՝ գործազուրկ: Երեւի չէին համաձայնի, որովհետեւ նրանց ստորագրած հայտարարությունն, ըստ էության, հակառակի մասին է՝ նրանք կոչ են անում ազատ արձակել Քոչարյանին, որովհետեւ նա նախկին նախագահ է, եւ նրա այսօրվա կարգավիճակն «անբնական է»: Այսինքն՝ ավելի բնական կլիներ, եթե խափանման միջոցը որոշելիս հաշվի առնվեր նրա նախկին կարգավիճակը, պարզ ասած՝դատարանն առաջնորդվեր «օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» սկզբունքով:
Հայտարարության հեղինակներն, ի դեպ, նշում են նաեւ, թե Քոչարյանի խափանման միջոցը փոխելը կնպաստի «համերաշխության հաստատմանը»: Հետաքրքիր է՝ ո՞ւմ միջեւ համերաշխության մասին է խոսքը: Եթե ներհասարակական համերաշխության մասին է՝ ապա հասարակության մեջ համարյա հարյուր տոկոսանոց համերաշխություն կա այն հարցի շուրջ, որ օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, կան հանցանքներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն, եւ պետության ու ժողովրդի դեմ կատարված ցանկացած հանցանք պիտի խստագույնս պատժվի: Գուցե նկատի ունեն, որ պետք է համերաշխություն հաստատվի հասարակության եւ այն փոքրաթիվ մարդկանց միջեւ, ովքեր համարում են, որ Քոչարյանը ոչ մի հանցանք չի՞գործել: Բայց Քոչարյանը հանցանք գործել է, թե ոչ՝ պիտի դատարանը որոշի, եւ ոչ թե արվեստի ու մշակույթի մի քանի տասնյակ գործիչները, կամ Քոչարյանի համար ցմահ ազատազրկում պահանջող տասնյակ հազարավոր քաղաքացիները:
Վերջին հաշվով, դատարանն է որոշելու՝ Քոչարյանի կողմից Հայաստանին ու Արցախին հասցրած վնա՞սն է ավելի մեծ, թե՞ նրա «ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում»:
Ի դեպ՝առաջին հերթին հենց Քոչարյանին պիտի ձեռնտու լինի, որ իր ապագան որոշի դատարանը: Որովհետեւ, եթե այդ ապագան որոշվեր հանրային քննարկումներով ու «բաց նամակներով»՝ արդյունքները Քոչարյանի համար կլինեին խիստ կանխատեսելի եւ մեղմ ասած՝ ոչ այնքան մարդասիրական:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT