Երևան
12 °C
2020 թվականը կլինի 2019-ի շարունակությունը եւ փողոցաշինության եւ զբոսաշրջային բումի առումով: Անցնող տարում Գյումրին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունեց, պետական նշանակության միջոցառումներ անցկացվեցին: Գյումրին 2019-ին շատերի համար եղավ բացահայտում: Այս հարցում, ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներդրումը:
«Գյումրիում այսօր բոլորի դեմքին կա ժպիտ, եւ ես որպես քաղաքապետ շատ ուրախ եմ դրա համար: Օրինակ, Տոնածառի լույսերը վառելու օրը համարյա ամբողջ քաղաքը հրապարակում էր: Ճիշտ է, մեծ միջոցառում չէր, բայց այնպիսի հզոր տրամադրություն էր ստեղծվել, որն իր կուլմինացիան կունենա դեկտեմբերի 31-ին: Իհարկե, այս տրամադրության փոփոխության հարցում շատ կարեւոր է կառավարության, վարչապետի վերաբերմունքը, նրա կողմից Գյումրին ներկայացնելը, Անկախության տոնակատարությունն այստեղ անցկացնելը, Մանսուրյանի երեկոյի Գյումրիում իրականացնելը: Մեր մշակույթի բաժինը բավականին լավ աշխատանք կատարեց այս տարի»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Փողոցաշինության առումով եւս տարին հարուստ էր իր լավ եւ վատ կողմերով: Ամենակարեւոր ծրագիրը դա ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով կատարված փողացաշինական, արտաքին լուսավորության ապահովման աշխատանքն էր: Իրականացված ծրագրի արժեքը մոտ 7 մլն եվրո է, որով 12 կմ ճանապարհ է կառուցվել: Պակաս կարեւոր չէ նաեւ Համաշխարհային բանկի 2 մլն դոլար արժեցող վարկային միջոցներով իրականացված ծրագիրը: «Մոտ 3 կմ ճանապարհ է սարքվել քաղաքի պատմական միջուկում: Մի մասը ՎԶԵԲ-ով էր արվել 2018-ին, իսկ 2019-ին Շիրազի փողոցից մինչեւ Վարդանանց հրապարակ ընկած փողոցները վերանորոգվեցին:
Քաղաքապետն աննախադեպ համարեց նաեւ 2019-ին իրականացված սուբվենցիոն ծրագիրը: 1 մլրդ 100 մլն դրամ է այն արժեցել, որով կարողացել են կոմունալ ծառայությունների համար տեխնիկասարքավորումներ գնել, 5 կմ շրջանցող ճանապարհ կառուցել: Այդ ճանապարհը հիմնովին բեռնաթափում է քաղաքի երթեւեկությունը, եւ Բավրայից Գյումրի եկող ու գնացող ծանր մեքենաները քաղաքից ուղղակիորեն դուրս են հանվել:
Գալիք տարում ավելի շատ փողոցներ են վերածվելու շինհրապարակների, որպեսզի վերակառուցվեն: «Այդ նպատակի համար 9.4 մլրդ դրամ է տրամադրվելու Գյումրիին, 30-ից ավելի փողոց ենք սարքելու եւ մեկ հրապարակ: Քաղաքի արտաքին լուսավորությունն արդիականացվելու է ամբողջությամբ, շուտով կհայտարարվի մրցույթը: Կնորոգվեն լուսատուները, հենասյուները, եթե գումարը հերիքեց, նաե շենքերի բակերում կունենանք լուսավորություն»:
Արդյո՞ք այս տարվա փողոցաշինական աշխատանքների սխալներից դասեր քաղել եք, որպեսզի գալիք տարում կրկին Գյումրին չհայտնվի անանցանելի վիճակում, հարցին, Սամվել Բալասանյանն ասաց՝ այո, բայց խնդիրներից խուսափել բնականաբար, հնարավոր չի լինի:
«Պատկերացրեք, 30 հատ փողոց ենք քանդելու, 5 կարեւոր մագիստրալ փողոցներ են դրանք: Պարզ է, որ փողոցների բնակիչներին նեղություն ենք տալու, իհարկե, ոչ կենտրոնի պես, ոնց եղավ էս տարի, բայց այդ փողոցներում էլ կան, դպրոցներ, մանկապարտեզներ: Կփորձենք մարտին սկսել աշխատանքները, որպեսզի հոկտեմբերին ավարտենք: Բայց շինարարներ են հանդիպում, որոնք փաստի առաջ են կանգնեցնում մեզ: Օրինակ էդ «Վահրադյան շին»-ը, որ Մուշի հրապարակն էր անում, մեզ փաստի առաջ կանգնեցրեց: Մենք 7 տարվա մեջ էդպիսի շինարարություն չէինք ունեցել: Բայց պետք է լծակ ունենանք, որպեսզի կարողանանք պայքարել, ասենք, չե՞ս անում, եղբայր, մի արա, կլուծարենք պայմանագիրը, նոր մրցույթ կհայտարարենք: Բայց մենք դա անել չենք կարող, պետք է հանձնաժողով ստեղծենք, ժամկետների համար տույժ ու տուգանք սահմանենք, երկար պատմություններ են, որոնք էլ ժամանակ են տանում»:
Գյումրիում գործող 24 մանկապարտեզներից 3-ը տնակային են: 2020-ին փոքրիկներին քարաշեն կառույցներ նվիրելու ցանկություն կա: Մեկ նոր մանկապարտեզ էլ Մուշ թաղամասում կառուցելու խնդրանքով այս պահին քաղաքապետը բանակցում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ: Հնարավոր է կարգավորվի նաեւ «Ծիածան» մանկապարտեզի խնդիրը եւ քարաշեն կառույցը զավթած քաղաքացիներից շենքը ետ վերցվի: «Մուսայելյան փողոցում մանկապարտեզի շենքը վաղուց մարդիկ զավթել են, կարծեմ մի մեծ ընտանիք է ապրում: Ես միշտ գիտեցել եմ դա իրենց սեփականությունն է եղել, բայց հանձնարարեցի, որ ճշտեն, պարզվեց ուղղակի ապրում են էդտեղ: Հիմա ուզում ենք այդ մանկապարտեզը վերականգնենք եւ հանձնենք երեխաներին: Տարածքի բնակիչներն էլ էին ինձ նամակ գրել, որ դա գործի որպես մանկապարտեզ»,-Սամվել Բալասանյանը:
2020-ին Գյումրու մարզադպրոցները կվերանորոգվեն, կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրը: Քաղաքապետը գյումրեզի մարզիչ-մարզիկներից այս տարի գոհ էր: «Աշխարհի եւ եվրոպայի 61 մեդալ ունեցանք, 23-ը ոսկե մեդալներ են: ՀՀ մրցաշարերում 200-ից ավել մեդալներ ունենք: Համահայկական խաղերում ունենք հաղթանակ: Աննախադեպ է նրանց աշխատանքն ու հաջողությունները»,-ասաց քաղաքապետը:
2020-ին Գյումրին նոր այգիներ կունենա: Բարեկամության այգին՝ 7.3 հա, կհիմնադրի Ռուբեն Վարդանյանը, Գյումրու հայտնի Գորկի այգին կվերականգնի Թումոն: Կան խոսակցություններ, որ այդ այգին 90 տարի ժամկետով վարձակալված է Վարդան Ղուկասյանի ընտանիքի կողմից: Սամվել Բալասանյանն ասաց միֆ է, չկա նման փաստաթուղթ: Երեւի ժամանակին նման խոսակցություններ են տարածել, որ վճարումներ չանեն: Քանդվելու՞ է այգում գործող Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանը հարցին, Սամվել Բալասանյանը չպատասխանեց: Ասաց իր տիրույթից դուրս է, տարածքը տվել են Թումոյին, Թումոն էլ կորոշի:
Քաղաքապետն ասաց որոշել է, որ գալիք տարում բյուջեի տնտեսված եկամուտների հաշվին թարմացնի Վարդանանց հրապարակի շատրվանն ու վերանորոգի Ամենափրկիչ եկեղեցու տարածքի շատրվանները: Վարդանանց եւ Ջիվանու հրապարակներում մանրաքարեր շարելու ցանկություն ունի: «Մեծ ծրագիր է իրականացնելու նաեւ Սինոփսիը: Աճեմյանի վրա կվերականգնի Վառեմ-մարեմի շենքը: Սլաբոտկայում շատ գեղեցիկ են շենքերը, բնակեցված են, քանդված չեն: Այնտեղ նաեւ հետաքրքիր կլինի, հյուրատներ կլինեն: Մուշ 2-ի հրապարակը եթե կարողանանք նորմալ սարքել, կարելի է այնտեղ գեղեցիկ սրճարաններ սարքել, լավ միջավայր, որ դառնա թեկուզ նոր քաղաք եւ հենց այդ իմաստով ներկայանալի լինի հենց տուրիստի համար: 3 հա է տարածքը»,-ասաց քաղաքապետը:
Տարին բարեհաջող էր նաեւ ներդրումների առումով: Մեռյալ կետից Գյումրին միանգամից սկսեց բարձրանալ: «80 հատ շինթույլտվություն են ուզել ներդրողները, արդեն 30-40 շինարարական ավարտ ունենք, եւ հյուրատներ կան, եւ սրճարաններ, խանութներ: Հիմնական միջոցը թանկացավ Գյումրիում, որը հնարավորություն տվեց հասկանալու, որ վերջը դու գյուղ չես, քաղաք ես, գյուղաքաղաք չես, երկրորդ քաղաք ես: Պատմական, մշակութային, սպորտային քաղաք է Գյումրին: Բայց տուրիստը գալիս է, նույնիսկ քարտեզ չունենք, որ տանք, գնա քաղաքում շրջի: Հիմա հանձնարարել եմ, որ քարտեզ ունենանք, որ տուրիստը մենակ գա, առանց որեւէ մեկի կարողանա կողմնորոշվել»: Այս հարցում Գյումրու խոցելի կետը նորմալ տրանսպորտի բացակայությունն է: Խնդիրն առաջիկայում կկարգավորվի,-վստահ է Բալասանյանը:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT