Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

25/12/2019 schedule21:42

Սիրիայի հյուսիս-արեւմուտքին հումանիտար ճգնաժամ է սպառնում. Այսպես է կարծում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը: ՄԱԿ-ը կոչ է արել հակամարտող կողմերին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը: Դեկտեմբերին, UNICEF-ի տվյալներով, Իդլիբում զոհվել են տասնյակ երեխաներ: 

Միացյալ Ազգերի կազմակերպությունը անհանգստություն է հայտնել սիրիական կառավարական ուժերի կողմից Իդլիբում իրականացվող գործողություններով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեկտեմբերի 24-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը տարածաշրջանում:

Տասնյակ բնակավայրեր Իդլիբում, Հալեպում, Համայում տուժում են ավիահարվածներից, հայտարարել է  կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

ՄԱԿ-ի մանկական հինադրամի՝ UNICEF-ի տվյալներով, դեկտեմբերի սկզբից մինչ հիմա Իդլիբում զոհվել է 65 երեխա, իսկ 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում՝ 500:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքին սպառնացող հումանիտար ճգնաժամի եւ դեպի Թուրքիա ուղեւորվող փախստականների նոր ալիքի մասին:

Միաժամանակ, դեկտեմբերի 25-ին հայտնի է դարձել նոր զոհերի մասին: Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի խորհուրդը (SOHR) հայտնում է առնվազն 10 քաղաքացիական անձանց, ներառյալ 6 երեխայի  մահվան մասին՝ ռուսական օդուժի ավիահարվածների հետեւանքով:

Հարվածները եղել են դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականներ են եղել:

Ապրիլի վերջից ռուսական ռազմաօդային ուժերը եւ սիրիական կառավարական ուժերն իրականացրել են մի շարք ավիահարձակումներ Իդլիբ եւ Համա բնակավայրերի ուղղությամբ: Պաշտոնական Դամասկոսը նշում է, որ այդ հարձակումների թիրախը ջիհադական կառույցների ոչնչացումն է, սակայն տուժում են դպրոցներ եւ բժշկական հաստատություններ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, ավելի քան 400 հազար մարդ է լքել նշված բնակավայրերը՝ ռազմական գործողություններից խուսափելու համար:

Ասադի ռեժիմի եւ տարատեսակ հակառակորդ խմբավորումների, ինչպես նաեւ ահաբեկչական կազմավորումների միջեւ ռազմական կոնֆլիկտը շարունակվում է 2011 թվականից: Զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, ավելի քան 5 միլիոն սիրիացի է ստիպված եղել լքել երկիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2249 դիտում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն