«Գնիր մեծ կտավի քո մասնիկը» նախագիծն ավարտված է. գյումրեցի 2 անօթեւան ընտանիք նոր բնակարան ունեցավ

Տարեմուտը՝ նորամուտով: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այսօր 2 քարաշեն բնակարն նվիրեց գյումրեցի տնակաբնակ 2 ընտանիքի՝ Այվազյաններին եւ Ծառուկյաններին: Այս բնակարանները գնվել են հիմնադրամի՝ «Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը» նախագծի իրականացման արդյունքում:

Հենց այս նախագիծն ամբողջ 2019 թվականը բոլորին պահեց ոգեւորության մեջ: Փազլի առաջին մասնիկի, հետո նաեւ վերջինի գնորդը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախագծին միացան ՀՀ գրեթե բոլոր մարզերի բնակչներ, նախարարաներ, փոխնախարարներ, ԱԺ պատգամավորներ, տարբեր մարզերի ու կառույցների պաշտոնյաներ, կազմակերպություններ:

Օգոստոսից մեկնարկած ծրագիրը սեպտեմբերի վերջին արդեն ավարտված էր: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ գյումրեցի նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15.000 կտորանոց մեծ խճանկարի տեսքով ներկայացավ: Կտորներից յուրաքանչյուրը վաճառվեց 1000 դրամով:  Հենց այդ հավաքված գումարով էլ ձեռք են բերվել բնակարանները:

Ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանի, փազլի վաճառքից հավաքվել է 15 միլիոն 46 հազար դրամ, հիմնադրամն ավելացրել է 400 000 դրամից ավելի գումար: Գնել են 3 եւ 2 սենյականոց 2 հատ բնակարան: Բնակարաններից յուրաքանչյուրը ձեռք է բերվել 8 միլիոն 400 հազար դրամով:

Հիմնադրամը շահառուներին ընտրել է 207 տնակային ավանից: 12 շահառուի փաթեթ է ներկայացվել հիմնադրամ հոգաբարձուների ուշադրությանը: Ընտրության ժամանակ հաշվի են առել ընտանիքների բազմազավակ լինելը, ինչպես նաեւ իրենց կյանքում փոփոխություն մտցնելու պատրաստակամությունը:

Այվազյանների բնակարանը Կամո փողոցում է: Երաժիշտների ընտանիքի է ընտրել հիմնադրամը: Տիգրան Այվազյանն 88-ին 7 տարեկան է եղել, երբ զրկվել է բնակարանից: Մեծացել, ընտանիք է կազմել տնակում: Կինը՝  Աննան, ասում է տնակ է հարս եկել, դժվարություններից, սակայն, խոսել չի ուզում: Նոր տարվա շեմին սրանից սպասված նվերի մասին երբեք չեն էլ երազել: Ուրախ էին նաեւ Այվազյանների երաժիշտ որդիները: Ասում են վերջապես յուրաքանչյուրն իր սենյակն ունեցավ: Այվազյանները 4-ն են, 4-ն էլ տարբեր գործիքներ են նվագում:

Թե հարեւանների փորձությանը ոնց են դիմանալու, դեռ չգիտեն: Ասում են՝ այս մի քանի օը խառն են եղել, լավ չեն կարողացել պարապել, հենց ամբողջ թափով անցան իրենց առօրյային, նոր կհասկանան հարեւանների արձագանքը:

Այվազյանները տարիների ընթացքում ցանկացել են հիփոթեկային տարբերակով բնակարան ձեռք բերել, չի ստացվել: Աշխատավարձի չափն ու այլ հանգամանքներ են խանգարել:

Ծառուկյաններն այդ մասին չեն էլ մտածել: Ընտանիքի հայրն ասում է, անհնար է հիմնական աշխատանք չունենալով 5 երեխա մեծացնել եւ բնակարան գնելու միտք նույնիսկ ունենալ սրտի խորքում: «Ըդիկ մենակ բդի օլիգարխ էղնիս, զավոդներ, բաներ ունենաս, որ կարողանաս դու անձամբ բնակարան առնիս»,-ասում է Անուշավան Ծառուկյանը:

Ծառուկյանները 5 աղջիկ ունեն: Անուշավանը բնակարանն իր 50-ամյակի նվերն է համարում: Ասում է, ինքն էլ է ապրել տնակում, իր երեխաներն էլ, հիմա արդեն թոռներն էին մեծանում տնակում: Արդեն նոր տուն են տեղափոխվել: Բնակարանը 2 սենյականոց է: Կտեղավորվե՞ք՝ հարցին սկզբում կատակով է պատասխանում. «Աղջիկ են, կլցվին իրար վրա, կքնին, մեզ էլ մարդ ու կնգա մե սենյակմ կհասնի, լավ է»: Հետո անցնում է ավելի լուրջ մասի՝ «տնակում որ տեղավորվել ենք, ստեղ կտեղավորվինք, կարեւորը ջեռուցումը կա, ամեն հարմարությունը կա, չոր է, խոնավ չէ, երեխեքը պրծան էդ բորբոսներից»:

Այս բնակբաշխումը հիմնադրամի ծրագրերի ոչ թե ավարտն այլ մեկնարկն է լինելու: Հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանն ասում է հունվարի կեսերին հավանաբար աճուրդի կհանեն այս հսկա փազլը, որը  հավաքվել է մասնիկ առ մասնիկ: Ներկա պահին փազլը հանված է Գյումրու քաղաքապետարնի պատից եւ այն հավանաբար տեղակայվելու է 50 ընտանիքի համար կառուցվելիք այն նոր թաղամասի մուտքի մոտ, որն առաջիկայում հիմնադրվելու է:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2876 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում