Երևան
12 °C
Շմոլ գազով թունավորման դեպքերի մասին լսում ենք գրեթե ամեն օր. եղանակը ցրտելու հետ դեպքերը հաճախանում են: Դրանց հետեւանքով հարյուրավոր մարդիկ՝ թունավորման տարբեր աստիճանով, հոսպիտալացվում են, գրանցվում են մահվան դեպքեր: Ընդամենը օրեր առաջ Ալավերդի քաղաքում հերթական ընտանիքը դրա զոհը դարձավ՝ ծնողներն ու երկու երեխաները:
Պաշտոնական վիճակագրությամբ 2019 թվականի ընթացքում (դեկտեմբերի 20-ի դրությամբ) գազի արտահոսքից թունավորման 87 դեպք է գրանցվել. բոլոր դեպքերում էլ բնակիչներն անջատած են եղել գազի սարքերը: Այդ դեպքերի հետեւանքով ընդհանուր առմամբ թունավորվել է 243 մարդ, 14-ը՝ մահվան ելքով (Ալավերդու դեպքը ներառյալ՝ փաստորեն՝ 88 դեպք, 18-ը՝ մահվան ելքով): Համեմատության համար նշենք, որ 2018-ի ընթացքում դեպքերը 75-ն էին, տուժածները՝ 185-ը, մահվան դեպքերը՝ 7-ը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը նշել է, որ այս սարքն ունի այնպիսի պարամետրեր, որ դրա՝ միացված լինելու դեպքում ոչ միայն բացառվում է գազի արտահոսից թունավորումը, այլեւ կանխվում են այլ վտանգներ: Այն արձագանքում է նաեւ մեթան գազի եւ բարձր ջերմաստիճանի առկայությանը:
AEG ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը ասել է, որ գազօջախները չպիտի օգտագործեն՝ որպես ջեռուցման կամ լվացքի չորացման միջոց: «Ձայնաազդանշանային անվտանգության համակարգը պիտի միշտ միացված լինի էլեկտրական սնուցման աղբյուրից: Այսպես բաժանորդը ոչ միայն իր անվտանգությունն է ապահովում, այլ ամբողջ բազմաբնակարան շենքի»,- նշել է նա:
Շախբազյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների փաթեթ են պատրաստել, որով ներտնային գազասպառման չափանիշները պիտի վերանայվեն, վերահսկողությունը լինի նաեւ պետական (առայժմ միայն «Գազպրոմն» է), խստացվեն պայմանները բոլոր գազօգտագործողների համար:
Նախքան իրավակարգավորումները կհաստատվեն եւ ուժի մեջ կմտնեն, հիշեցնենք, որ գազի ազդանշանային սարքն աշխատում է շատ քիչ հոսանքով: Սարքն ամսական ծախսում է ոչ ավելի, քան 250 դրամի էլեկտրաէներգիա:
Առավել շատ են նրանք, որ անջատում են սարքը, քանի որ գազասպառման կարգի խախտումների պարագայում այն հաճախ է «աղմկում» ու անջատում գազը: Նման ինքնագործունեության արդյունքում էլ գրանցվում են ողբերգական դեպքերը;
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին եւս շմոլ գազից ընտանիք էր մահացել: Դեպքը տեղի էր ունեցել Նոր Հաճնում, որի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին տարեց կնոջ եւ չորս երեխաների դիերը: Նրանք տատ ու թոռներ էին:
Կարմեն Մարտիրոսյան
Մարգարիտա Շարիմանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT