Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք

30/12/2019 schedule10:27

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակիցներ,  հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, որևիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ, ընդհակառակը՝ նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատերից պահանջել և ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսեկան պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք:

Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նշված պաշտոնատար անձանցից մեկը 2019 թ. նոյեմբերին ձեռնարկատերից որպես կաշառք ստացել է ևս 50.000 ՀՀ դրամ, իսկ վերջին դեպքում՝ 2019 թ. դեկտեմբերի 26-ին, պահանջված 100.000 ՀՀ դրամը ստացվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է նաև հանցավոր համաձայնության մասնակից պաշտոնատար անձանցից ևս մեկը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ երրորդ հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3239 դիտում

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ