Երևան
12 °C
Հանրապետության հրապարակում շրջող Ձմեռ պապերից մեկը՝ Միսակը, արդեն 30 տարուց ավելի է՝ ուրախացնում է երեխաներին իր աշխատանքով: Ձմեռ պապն այս տարի միայնակ չէ, առաջին անգամ նա աղջկա հետ է շրջում: «1989 թվականի Նոր տարուց ես Ձմեռ պապ եմ: Իսկ դուստրս պատրաստվում է այս տարի համալսարան ընդունվել: Սոցիալական վիճակից ելնելով փորձում է ինձ օգնել»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ձմեռ պապը պատմեց, որ իր աշխատանքն այնքան էլ հեշտ չէ հատկապես այն օրերին, երբ տոնական թեժ եռուզեռն ավարտին է մոտենում, իսկ դրսում բավականին ցուրտ է: Սակայն նկատեց՝ Ձյունանուշի հետ շրջելը համեմատաբար թեթեւացնում է գործը՝ եւ՛ ուրախ է, եւ՛ արդյունավետ:
- Ձմեռ պապ, տարիների ընթացքում մարդկանց սոցիալական վիճակը, ըստ այդմ նաեւ տոնի տրամադրությունը դեպի ո՞ւր է փոխվել:
- Ընդհանուր մոտեցումներն առանձնակի չեն փոխվել: Տարիների ընթացքում ավելի շատ մարդիկ մակարդակով են դարձել: Այն ժամանակ երիտասարդները շատ անհարգալից կարող էին լինել, բայց հիմա կան ե՛ւ լավերը, ե՛ւ վատերը՝ ըստ կրթվածության եւ մակարդակի աստիճանի: Բայց դե մարդիկ գումար չունեն: Հիմնականում նկարվելու համար տալիս են 100 դրամ, 500 դրամ, 1000 դրամը շատ հազվագյուտ դեպքերում:
- Ձեր այս տարվա ամենաշատ ստացած գումարը կասե՞ք:
- Այս տարի անգամ տվել էին 5000 դրամ: Մարդիկ աղքատ են, հաճախ գալիս նկարվում շնորհակալություն հայտնում գնում են, շատ դեպքեորւմ իրենք են բարձրաձայնում, որ գումար չունեն: Դե մենք էլ չենք պահանջում, քանի որ լիցենզավորված ենք քաղաքապետարանի կողմից:
- Իսկ տոնել, ուրախանալ մարդիկ կարողանում են, թե՞ չէ:
- Այս տարի պետք է նշեմ, որ հայ ժողովուրդը շատ քիչ էր: Թե երկրում չէին, թե չէին ուրախանում՝ չեմ կարող ասել, բայց ամեն քայլափոխի օտարերկրացիներ էին: Կուզենայինք մերոնց էլ տեսնել Ամանորին ուրախանալիս: Նաեւ մի կարեւոր դիտարկում՝ Հայկական երաժշտությունը պակասում է: Ցանկալի կլիներ գոնե հայկական երաժշտություն հնչեր Հրապարակում, շատ տխուր է օրինակ հիմա:
-Երեխաների վերաբերմունքն ու նախասիրություններն ինչպե՞ս են փոխվել:
- Բոլորի աչքերից էլ երեւում էր նույն խինդն ու ուրախությունը ինչ որ եղել է 20 տարի առաջ: Մեկը կա հեռվից տեսնում ուրախացած վազում է դեպի մեզ, մյուսը զարմացած խորհրդավոր նայում: Ուղղակի ծնողների վերաբերմունքից էլ է շատ բան կախված, շատ հաճախ երեխան վախենում ու սկսում է լաց լինել ծնողի սխալ մոտեցումից. հեռվից տեսնելով սկսում է երեխային ահաբեկել՝ տես՝ Ձմեռ պապիկն է, չվախենաս բալես, չլացես ինքը լավն է...: Երեխաների վերաբերմունքը նույնն է, ինչ տարիներ առաջ, ուղղակի ակնկալիքների գինն է բարձրացել: Այն ժամանակ, եթե փոքր խաղալիքներ էին ուզում, հիմա թանկարժեք նվերներ՝ համակարգիչ, պլանշետ, «iphone»-ի վերջին տարբերակը, որը Ձմեռ պապիկն ինքն էլ չի տեսել: Այն ժամանակ պուլտով ավտո էին ուզում, հիմա իսկական:
- Պատահե՞լ է, որ որեւէ անախորժ իրավիճակում հայտնվեք:
- 90-ականններին ավելի շատ էին այդ դեպքերը: Հարբեցողության պատճառով էին հիմնականում նման դեպքերը, բայց լինում էին նաեւ լուրջ մարդկանց կողմից, հիմա ավելի բարվոք է վիճակը, կոռեկտ են պահում ավելի:
- Իսկ չեք դժվարանում, որ այս տարի անվճար եք աշխատում եւ արգելված է նկարվելու համար գումար պահանջելը:
- Չեմ ուզում դատել, դա թող իմ մեջ մնա: Ինչ տան՝ տան, ինչ անենք: Մենք ենք ընտրել, մեզ ոչ ոք չի ստիպել:
- Արդեն 30 տարուց ավելի է Ձմեռ պապ եք, հաջորդ տարի էլի պատրաստվո՞ւմ եք ուրախացնել երեխաներին:
- Շատ կցանկանայի կախարդել իմ կախարդական գավազանով, որ մյուս տարի ընտանիքիս սոցիալական վիճակը լավանար եւ չգայի այստեղ կանգնեի: Սա ի վերջո անշնորհակալ գործ է, չի գնահատվում որպես այդպիսին: Շատ հաճախ փորձում են ստորացնել մեզ: Գիտեն, եթե պապիկի շորեր ենք հագել, ուրեմն կարելի է վիրավորել եւ պահանջել, որ առանց գումար իրենց ուրախացնենք: Չեն հասկանում, որ սա աշխատանք է, ապրուստի միջոց է: Առավոտից այստեղ ենք, ոչինչ չենք աշխատել, կանգնել մրսել ենք, դստերս հետ, ընդամենը 3 հոգի են նկարվել: Ամենաշատը նախատոնական երկու օրերն ու հունվարի մեկն են մեզ հետ նկարվելու եւ մեզ հրավիրելու օրերը, դրանից հետո կամաց-կամաց մարում է:
ՀԳ. Երեւանի քաղաքապետարանի հայտարարած թեմատիկ կերպարների մրցույթը հաղթահարած 35 Ձմեռ պապերն ու 20 Ձյունանուշները երեխներին կուրախացնեն մինչեւ հունվարի 13-ը ընկած ժամանակահատվածը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT