Հայաստանը գտնվում է աղքատության ամենացածր մակարդակի վրա. աղքատ ու ծայրահեղ աղքատ է մոտ 700 հազար մարդ

12/01/2020 schedule13:37

«Հայաստանը գտնվում է աղքատության ամենացածր մակարդակի վրա՝ նման հաշվառում իրականացնելու մեկնարկի օրվանից ի վեր»,- Ամանորի իր ուղերձում նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2019 թվականի ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2019-ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի վերջին տվյալները, որոնք վերաբերում են 2018 թվականի ցուցանիշներին, հավաստում են, որ աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նահանջել է 2.2 տոկոսային կետով՝ գնահատվելով 23.5%:

Այսինքն, ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել Հայաստանի քաղաքացիներից ամեն չորրորդը :

2018-ի դրությամբ աղքատների 23.5% ընդհանուր թվաքանակի մեջ 1%-ը ծայրահեղ աղքատ է, 9.6%-ը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9%-ը՝ ուղղակի աղքատ է: Աղքատ են համարվում նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին գծից` մոտ 42 հազար դրամից: Չափավոր աղքատ են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ մոտ 35 հազար դրամից: Իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել է այն մարդկանց վիճակը, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ մոտ 25 հազար դրամից:

Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին չափավոր աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 10.6%, ծայրահեղ աղքատները նույնքան էին՝ 1%:

Ի դեպ, 2004-2018 թթ.-ի ընթացքում աղքատության մակարդակը նվազել է 56%-ով՝ հասնելով 23.5 %-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն 2004թ.-ից մինչեւ 2018 թվականը նվազել է 77%-ով՝ կազմելով 1.0 %:

2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ. նրանցից չափավոր աղքատների թվաքանակը`315 հազար, որից ծայրահեղ աղքատ՝ 30 հազար մարդ:

Նախորդ տարվա համեմատ նվազել է ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը: 2018թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունն՝ ըստ քաղաքային (24.9%) և գյուղական բնակավայրերի (21.3%), կազմել է 3.6 տոկոսային կետ: Սակայն, Երևանում (19.9%) և երկրի այլ քաղաքներում (30.3%) աղքատության մակարդակի տարբերությունը մեծ է և կազմել է 10.4 տոկոսային կետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48386 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել