Երևան
12 °C
Մեծ Բրիտանիայում շարունակվում է արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի շուրջ ստեղծված աղմուկը: Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից հանել են նրանց մոմե արձանները, որոնք տեղադրված էին թագուհի Էլիզաբեթ 2-րդի, նրա ամուսնու, արքայազն Ուիլիամի ու նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի արձանների կողքին: Պատճառը Հարիի ու Մեգանի վերջերս արած հայտարարությունն է այն մասին, որ նրանք ցանկանում են հեռանալ թագավորական ընտանիքից, սահմանափակել իրենց պարտականությունները, ֆինանսապես անկախ դառնալ ու իրենց ժամանակը կիսել Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Ամերիկայի միջեւ:

Սասեքսի դուքսն ու դքսուհին, որոնք վերջին շրջանում շատ ժամանակ են անցկացնում Կանադայում, իրենց հայտարարությամբ տհաճ անակնկալ են մատուցել ընտանիքի անդամներին: Ըստ բրիտանական մամուլի՝ թագուհին, Հարիի հայրը՝ արքայազն Չարլզը, ինչպես նաեւ Ուիլիամը որոշման մասին տեղեկացել են հեռուստատեսությունից: Նրանք նախապես իմացել են զույգի մտադրությունների մասին, փորձել են ինչ-որ կերպ ընդառաջել, խնդրել են համբերել, սակայն Հարին ու Մեգանն անտեսել են դա:
Դեռ հայտնի չէ, թե Հարին ու Մեգանը որքանով են սահմանափակելու իրենց գործունեությունը: Տեղեկություններ կան, ըստ որոնց, Չարլզն ասել է, որ եթե պայմաններն իրեն դուր չգան, կզրկի նրանց տարեկան 2 մլն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումից:

Մամուլը նաեւ գրում է հանրության խիստ զայրույթի մասին: Հարցն այն է, որ զույգը որոշել է սահմանափակել գործունեությունը, սակայն հայտնելով, որ շարունակելու է աջակցել ընտանիքին՝ ակնկալում է պահպանել դուքսի եւ դքսուհու տիտղոսները, որոնք եկամուտ են ապահովում: Բացի այդ՝ նրանք նաեւ այլ պահանջներ ունեն: Ցանկանում են պահպանել Մեծ Բրիտանիայի իրենց տները, որպեսզի կարողանան այնտեղ մնալ, երբ ցանկացանան:
Արտասահմանում նրանց նաեւ անվտանգության ծառայություն է մատուցվելու բրիտանական ոստիկանության կողմից, ինչը, ըստ մամուլի, բավական մեծ գումարների՝ միլիոնների հետ է կապված: Բրիտանացիներն այս առումով վրդովված են, քանի որ զույգի նախընտրած նոր կենսակերպի համար շարունակելու են վճարել հարկատուները, այն դեպքում, որ վերջիններս իրենց որոշմամբ բացահայտ արհամարհում են այդ նույն հարկատուներին՝ հանրությանը:
Ընդհանրապես մամուլում վերջին ամիսներին հաճախ են քննադատում Մեգան Մարքլին: Կարծիքներ կան, որ նա վատ ազդեցություն ունի ամուսնու վրա: Նշվում է, որ ամերիկացի նախկին դերասանուհու պատճառով Հարին փոխվել է՝ այդ թվում խիստ սրվել են նրա ու լրատվամիջոցների հարաբերությունները, որոնք նախկինում շատ լավ են եղել:
Գրում են, որ երբ Մեգանը Հարիի կողքին չէ, վերջինս բոլորովին այլ մարդ է՝ շատ ավելի լավն է: Խոսվում է, որ Մեգանը ոչ հարթ հարաբերություններ ունի Քեյթ Միդլթոնի հետ: Այս տարի 2-րդ անգամ չի մասնակցել վերջինիս ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է նաեւ, որ Հարին ու Մեգանը Սուրբ ծնունդն ու Ամանորը դիմավորել են ընտանիքից առանձին՝ Կանադայում:

Թագավորական ընտանիքում ցանկանում են ստեղծված իրավիճակը լուծել հնարավորինս արագ, այնպես, որ զույգի հետագա կարգավիճակը հստակեցվի հաշված օրերի ընթացքում: Այս օրերին Մեգանը վերադարձել է Կանադա, որտեղ թողել էր իրենց առաջնեկին՝ 8-ամսական Արչիին, իսկ Հարին Մեծ Բրիտնիայում է, որտեղ միջոցառման պետք է մասնակցի:

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT