Կաշառքի գործով դատավորի եւ փաստաբանի դատավճիռը բողոքարկվել է

Կաշառք ստանալու համար դատապարտված դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար դատապարտված փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը: Պաշտպանները խնդրել են դատարանից ամբողջությամբ բավարարել իրենց բողոքը, ճանաչել Դանիելյանի անմեղությունը, իսկ նրա արարքում հանցակազմ գտնելու դեպքում պատիժ նշանակել տուգանքի ձեւով:

Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Հեբոյանի պաշտպանները խնդրում են արդարացնել նրան՝ հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով, վերացնել կալանավորումը եւ անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Բողոքը ներկայացվել է 2019 թվականի տարեվերջին, եւ դեկտեմբերի 27-ին մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գագիկ Հեբոյանը դատապարտվել էր 7 տարվա, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը՝ 2 տարվա ազատազրկման։ Դատավճռի հրապարակումից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին` սպասելի՞ էր արդյոք այսպիսի դատավճիռ, Գագիկ Հեբոյանը պատասխանել էր. «Այս դատարանից սպասելի էր»: Վահագն Դանիելյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան, նշել էր, որ այս դատավճիռն իր համար սպասելի չէր. «Արդարացում պիտի լիներ»,- ասել էր նա։ 

Այս գործը դատարանում էր 2019 թվականի մայիս ամսից: Գագիկ Հեբոյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված էր խափանման միջոց կալանավորումը, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել էր գրավով:

Հիշեցնենք՝ Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019 թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է րԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Ըստ մեղադրանքի՝ դատավորը քաղաքացի Բենիկ Հարությունյանին 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել էր 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում վերջնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց ստանալ 2500 դոլար: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց` դատավորը դիմել էր իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օգնությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել էր փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել էր դատավորին:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2444 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է