Երևան
12 °C
«Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասաց նա:
Վերմիշյանը նշեց, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում՝ մոտ 200 քմ վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որեւիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,-ասաց նա:
Վերմիշյանը նաեւ հայտնեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով եւ երեկվա միջադեպից հետո որեւէ ցնցում չի գրանցվել: Վերջինս հայտնեց, որ ցնցումներից «Դալմա»-ին որեւիցե կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել:
«Շինարարության մեջ դա կոչվում է դիսկոմֆորտ առաջացնող վիբրացիա, այսինքն ոչ թե վտանգավոր է այլ ընդամենը անհարմարություն է պատճառում: Նորմալ շենք է եւ պետք է ժողովրդին բացատրել, որ հանգիստ գնան իրենց առեւտուրն անեն՝ առանց պանիկայի»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել էին: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդել էին դեպի դուրս եւ բարձրախոսով հայտարարել, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը:
Կարծիքներ էին հնչել, որ երկրաշարժ է, ինչը սակայն, շատ չանցած հերքվել էր: «Դալմա»-ն այսօր չի գործում: Առեւտրի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ մասնավորապես նշելով. «Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին: Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT