Որտեղ է Պերմյակովը եւ ինչ վիճակում. 2 ամիս է՝ ՌԴ արդարադատության նախարարությունը չի պատասխանում Հայաստանին

Ավելի քան 2 ամիս է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀԺ-ի հարցման հիման վրա դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատապարտված Վալերի Պերմյակովի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, սակայն մինչ այս պահը պատասխան չկա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսի 23-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում 2017 թվականի մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը:

ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:

2019 թվականի նոյեմբերի 7-ին մենք ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցմամբ խնդրեցինք այս պայմանավորվածության շրջանակներում ճշտել եւ տեղեկացնել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Պերմյակովը, ի՞նչ տիպի ռեժիմով է կրում պատիժը, ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:

Նոյեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացանք պատասխան, որ գրությամբ դիմել են ՌԴ արդարադատության նախարարություն՝ վերոնշյալ դատապարտյալի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն ստանալու նպատակով, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնի կողմից համապատասխան հարցման արդյունքները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեզ կտեղեկացնի լրացուցիչ:

Եվ քանի որ արդեն երկու ամիս է անցել մեր հարցումից, այսօր ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանից կրկին փորձեցինք ճշտել՝ չե՞ն ստացել արդյոք պատասխան ՌԴ-ից:

Ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց. «ՀՀ արդարադատության նախարարությունը 08.11.2019թ. 11/11.1/25806-2019 գրությամբ դիմել է ՌԴ արդարադատության նախարարություն՝ դատապարտյալի վերաբերյալ թարմացված տեղեկություն ստանալու նպատակով: Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնի կողմից դեռևս պաշտոնական տեղեկություն չի ստացվել: Համապատասխան հարցման պատասխանը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն այդ մասին կտեղեկացնի նաև Ձեզ»:

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ սպանել ընտանիքի 6 անդամներին, իսկ 6 ամսական Սերյոժային ծանր վիրավորել: Վերջինս եւս մահացավ ստացված վնասվածքներից: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց՝ մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման եւ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4491 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը