Երևան
12 °C
Այսօր ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախագիծը, որի հիմնական նպատակն, ըստ նրա, նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները բազմազանեցնելը եւ ընդլայնելն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին:
Ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում են նաեւ կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների, նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում:
Նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել նախագծի հետ կապված պատգամավորների առաջարկները:
Նա ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ նախագծի ամենակարեւոր փոփոխությունը համընդհանուր ներառումն է, որը հիմնականում կվերաբերի այն մարզերին, որտեղի դպրոցներն արդեն անցել են համընդհանուր ներառում: Կկիրառվեն նույն մեխանիզմները, ինչ հանրակրթական դպրոցներում:
Նախարարն ասել է, որ այսօր նախադպրոցական կրթության ոլորտում ունենք զրոյական կարգավորում, որոշ դեպքերում նաեւ ինքնագործունեություն, մասնավոր մանկապարտեզների դեպքում եւս առկա է խնդիր. «Հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները»:
Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական եւ նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:
Արայիկ Հարությունյանը նկատեց՝ այսօր չունենք մեխանիզմ, որով չափենք կրթական ծառայությունների որակը, ինչպես նաեւ չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:
Նախարարը հույս ունի, որ օրինագիծն ընդունելու դեպքում՝ նախագծի իրականացման համար կլինի նաեւ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մանկապարտեզների միջանցքներից բացի, տեսախցիկներ տեղադրվեն նաեւ սենյակներում, Հարությունյանը դա վատ պրակտիկա է անվանել. «Մեր երեխաներն անընդհատ չպիտի լինեն հսկողության տակ»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ այդ հարցն ուսումնասիրել է, երբ Երեւանի ավագանու անդամ էր եւ կարծում է, որ մշտապես տեսախցիկների հսկողության տակ լինելը երեխաների մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել:
Անդրադառնալով լրագրողի այն պնդմանը, թե հաճախ նախադպրոցական կրթական հաստատություններից երեխաները կապտուկներով են վերադառնում, Հարությունյանը նշել է, որ իր ղեկավարման շրջանում ԿԳՄՍ նախարարությունը նման դիմումներ չի ստացել կամ դրանք եղել են շատ քիչ: Եթե նույնիսկ նման դեպքեր եղել են, ապա, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրություն են դարձրել եւ միջոցներ ձեռնարկել: Նոր նախագիծը, նախարարի խոսքով, այս հարցին էլ լուծում կտա. «Կան նորագույն մեթոդներ, որոնք շատ են օգնելու դաստիարակներին՝ ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ»:
Այս օրենքի ընդունման շնորհիվ, ըստ նրա, կլինի արդյունավետության ամբողջական վերահսկում:
Նախարարի խոսքով՝ այժմ երբեմն մանկապարտեզները կարող են օրական 3 լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել, երեխաներին սովորեցնել անգլերեն, ռուսերեն, իսկ փոքրիկներն այդ տարիքում ավելի շատ խաղալու, խաղի միջոցով կրթվելու կարիք ունեն. «Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան գնում է առաջին դասարան եւ գիտի 1-ին եւ 2-րդ դասարանների ամբողջ ծրագիրը: Այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը»: Նա նաեւ հավելել է, որ երբեմն ծնողներին թվում է, որ իրենց երեխաներին ինչքան շատ տանեն խմբակների, այնքան նրանք ավելի կզարգանան, սակայն այդ դեպքում հնարավոր է դպրոցում խնդիրներ ստեղծվեն. աշակերտները կարող են թերահավատություն ունենալ դպրոցի նկատմամբ, դասերին հորանջել, քնել, մեկ այլ բանով զբաղվել:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT