Խոսրովի անտառը խոշոր հրդեհից հետո վերականգնվում է, բացառությամբ գիհիների. հանգանակության ժամանակ փոխանցվել է 5.000 դրամ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2017 թվականի օգոստոսին բռնկված հրդեհի հետեւանքով ոչնչացած թփուտներն ու խոտածածկը լիովին վերականգնվել են: Բացի գիհի ծառատեսակից՝ մնացած ծառատեսակները բոլորն էլ ունեն վերաճ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական գծով բաժնի պետ Սմբատ Ղարիբյանը:

Ղարիբյանը նաեւ նկատեց, որ բուսածածկ տարածքը վերականգնվեց հենց հրդեհին հաջորդող տարում, իսկ գիհիները շատ դանդաղ աճող ծառատեսակ են, որոնց վերաճի համար տասնյակ տարիներ կպահանջվեն: «Շատ ծառատեսակների վերգետնյա մասն էր այրվել, բայց արմատային հատվածը չէր վնասվել: Քամին շատ ուժեղ էր, վերգետնյա հրդեհ էր: Տեղ-տեղ նույնիսկ խոտաբույսերի արմատատեսակները չէին վնասվել: Ծառատեսակները՝ կաղնի, հացենի, խնձորենի, արդեն փոքրիկ վերաճ են տվել: Վիճակը բավականին լավ է»,- ասաց նա:

Ղարիբյանը նկատեց, որ պետական արգելոցում խստացված ռեժիմ է, եւ ցանկացած մարդկային միջամտություն արգելված է: «Մենք հրդեհը մարեցինք, բայց վերականգման աշխատանքներ, տնկումներ, մաքրումներն արգելված են, այն իր բնականոն հունով պետք է վերականգնվի: Մեր կողմից միայն կատարվում են ուսումնասիրություններ, հաշվառումներ եւ մոնիթորինգ»,- ասաց նա: Այդ աշխատանքներն իրականացնում են պետական արգելոցի գիտաշխատողներն ու Հայաստանի համապատասխան մասնագետները:

Սմբատ Ղարիբյանը հայտնեց, որ հրդեհից հետո «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անունով հաշվեհամար է եղել բացված, որին ընդամենը 5 հազար դրամ է փոխանցվել: Նրա վստահեցմամբ՝ պետությունից որեւէ տեսակի գումարային օգնություն չի հատկացվել, իսկ հաշվեհամար բացվել է անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար, որը հետագայում լրացվել է ընկերություններից մեկի բարեգործական ներդրումից հետո:

Վերջինս անդրադարձավ նաեւ հրդեհի ժամանակ ու դրանից հետո բնապահպանների մտահոգություններին, թե չունեն բավարար տեխնիկա՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Ղարիբյանը նշեց, որ այս ընթացքում հրդեհաշիջման մեքենաներ են նվեր ստացել:

Նա նկատեց, որ եթե հանկարծ նորից նման խնդրի առաջ կանգնեն, արդեն բավականաչափ պատրաստված են: Հակահրդեհային աշխատանքներ իրականացնելու համար բավականին շատ սարքավորումներ են ստացել՝ բահեր, խողովակներ, ջրի մեծ բաքեր են տեղադրվել աղբյուրների մոտ, որպեսզի շուրջօրյա պահեստավորված ջուր ունենան: «Այդ բաքերում մոտ 30 տոննա ջուր ունենք, որը ձմռանը դատարկվում է, իսկ գարնանը՝ լցվում: Հարկ եղած դեպքում բաքերի մեջ եղած ջուրը խողովակներով հեշտությամբ եւ արագ հնարավոր է հասցնել անհրաժեշտ հատվածը: Երկու մեքենա ունենք՝ արագագնացներ: 2017 թվականի համեմատ՝ սարքեր, տեխնիկա ունենք»,- ասաց արգելոցի գիտական գծով բաժնի պետը:

Անդրադառնալով երկու տարի առաջ բռնկված հրդեհի ժամանակ տարածված խոսակցություններին, թե դիտավորություն է եղել՝ նա նկատեց, որ գրեթե վստահ է, որ նման բան դիտավորությամբ որեւէ մեկը չէր անի, սակայն կարծիքներ շատ են եղել: «Գործ էր հարուցվել, բայց պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Չկարողացան ապացուցել, թե ինչի պիտի մի քանի տեղից ինքնաբռնկում լիներ: Փաստեր չլինելու պատճառով գործը փակված է»,- ասաց նա:

Նկատենք, որ այդ ժամանակ որոշ մասնագետներ պնդում էին բնական հրդեհի քիչ հավանական լինելը։ Իհարկե, ամառը երաշտային եւ շոգ էր, բայց նրանց կարծիքով ինքնահրկիզման համար բարձր ջերմաստիճան ու անբարենպաստ պայմաններ էին անհրաժեշտ։ Իսկ ահա որեւէ մեկի կողմից նետված ծխախոտի մնացորդը կամ խարույկ վառելու հավանականությունն ավելի մեծ է եղել: 

Հրդեհից որոշ ժամանակ անց այն ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ վնասը հաշվել հնարավոր կլինի առնվազն մեկ տարի անց: Սակայն այսօր էլ Ղարիբյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ չափի վնաս էին կրել: «Ամեն մի թուփն էլ մեզ համար անգին է, չափը գնահատել չի լինի: Կորուստը շատ մեծ էր, ընդհանուր տարածքը մոտ 2000 հեկտար էր, բայց միատարած չէր վառվել, տեղեր կար դեմն առել են»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհը բռնկվել էր 2017 թվականի օգոստոսի 12-ի առավոտյան։ Օգոստոսի 14-ին չնայած բոլոր իրավասու մարմինների ջանքերին ու կամավորների եւ բնակիչների օգնությանը՝ պարզ էր դարձել, որ հրդեհը հանգցնել չի հաջողվի։ Հայաստանի իշխանություններն օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով դիմել էին Ռուսաստանին։ Օգնության ժամանած ՌԴ ԱԻՆ-ի «Իլ 76» ինքնաթիռը շուրջ 15 թռիչք էր իրականացրել հրդեհի գոտում՝ օջախներին տասնյակ տոննա ջուր լցնելով: 

Ներկայում արգելոցը կացարան է սողունների 30 տեսակի, կաթնասունների 50 տեսակի, թռչունների 130 տեսակի, ինչպես նաեւ բազմաթիվ ծառատեսակների ու բույսերի համար:

Էնդեմիկ եւ վտանգված տեսակների հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մանուկ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ փաստեց, որ ամենամեծ կորուստը գիհիներն էին: «Դրանք 300-ից 400 տարեկան ծառեր էին, երկար տարիներ են պետք, որպեսզի նորից այդ ծառատեսակը վերականգնվի: Սա խնդիր է ոչ միայն ծառատեսակի անհետացման տեսանկյունից, այլեւ սեւ անգղերի համար, որոնք շատ քիչ են եւ բնադրում են միայն գիհիներում: Սեւ անգղերը գրանցված են կարմիր գրքում, հրդեհի ժամանակ նրանց վնաս չէր եղել, բայց մոտ 4 չօգտագործված բույն էր այրվել»,- ասաց նա:

Մանուկ Մանուկյանը պատմեց, որ կրակը տարածվել էր մեծ յուղայնություն պարունակող գիհիների նոսրուտում, իսկ այրվող գիհիներին շոգի պատճառով հնարավոր չէր մոտենալ։ «Մարդիկ աշխատում էին ուժեր չխնայելով եւ հնարավորինս կազմակերպված։ Պատերազմի նման մի բան էր, եւ ամեն մեկն իր հերթին փորձում էր օգտակար լինել: Ամենամեծ խնդիրն ստեղծում էր կտրատված լանդշաֆտը՝ ձորակներ, բլուրներ եւ հրդեհի մեծ տարածքը։ Տեխնիկայի լուրջ խնդիր կար, ինչը գործը դժվարացնում էր»,- հիշեց Մանուկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4499 դիտում

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները