Երևան
12 °C
Հայաստանը փուլ առ փուլ անցնում է համընդհանուր ներառական կրթության: Մի համակարգի, որն ուղղված է հավասար կրթության ապահովմանը: Այն բացառում է երեխաների նկատմամբ խտրականությունը, եւ հանրակրթական դպրոցում սովորելու հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց: Գործընթացը սկսվել է դեռեւս 2016 թվականից:
Արդյո՞ք Հայաստանն ամբողջովին պատրաստ է այդ ծրագիրն իրագործել, եւ որո՞նք են առկա խնդիրները: Մասնագետների կարծիքները տարբեր են:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրն այստեղ հենց սկզբից խեղաթյուրվեց, քանի որ դպրոցները, որոնք ընտրովի կրթություն են իրականացնում, հականերառական միջավայր են ստեղծում: Լավ սովորողներն առջեւի նստարաններին են նստում, իսկ վատ սովորողները՝ վերջին շարքերում: Այդ պարագայում նոր գործառույթը, որը դրված է դպրոցների վրա, չի կարող բավարարվել: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Խաչատրյանի խոսքով՝ լուրջ է նաեւ դպրոցների մասնագետների, հատկապես տնօրենների խնդիրը, նրանց ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում՝ հոգեբանն ով է, սոցիալական աշխատողը՝ ով, ինչպես համակարգել նրանց աշխատանքը։ «Դպրոցի տնօրենը այդ վիճակներին չի տիրապետում, դրա համար դպրոցներում ներառական խմբի հետ աշխատող մասնագետները պարապ նստած են»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մասնագետներն էլ ոչ միշտ ունեն անհրաժեշտ գիտելիքներ:
Ներառական կրթության փորձագետ Արմինե Ավագյանի խոսքով՝ այս համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է գիտելիք, ռեսուրս եւ վերաբերմունք, իսկ այստեղ այն իրականացավ այն դեպքում, երբ 3-ից ոչ մեկն առկա չէր: Ժամանակի ընթացքում վերաբերմունքը ձեւավորվեց, սակայն ուսուցիչների համար անհրաժեշտ գիտելիքները՝ ոչ:
«Մեզ մոտ այդ կրթությունը կենտրոնացավ խնդիր ունեցող երեխաների վրա եւ ընկալվեց որպես նրանց առջեւ դպրոցի դռները բացելու ծրագիր, որը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ մասնագետների, թե՛ ծնողների կողմից»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ ներառական կրթությունը բազմազանության կրթությունն է, որտեղ կարող են ներառվել ոչ փայլուն մտավոր կարողություն ունեցող երեխաներից մինչեւ ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցողները:
Ավագյանի խոսքով՝ այսօր կրթական կարիքի գնահատումը խնդրահարույց է եւ պարունակում է կոռուպցիոն ռիսկ, քանի որ առկա գործիքները երեխայի մասին հավաստի տեղեկատվություն չեն տալիս, բացի այդ գնահատող մասնագետները հմտությունների անլիարժեքություն ունեն։
Այս կարծիքների հետ չհամաձայնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ այն ժամամանակավրեպ խոսակցություն անվանելով:
«Այդ գործիքներն այլեւս չկան, նախկինում գնահատումը տեղի էր ունենում բժշկական փաստաթղթի հիման վրա, իսկ այսօր այն չի համարվում առաջնային։ Փոխվել է նաեւ ներառական կրթական համակարգի ֆինանսավորման ձեւը, ինչը քչացնում է կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ այսօր երեխայի ուսումնական կարիքին համապատասխան տրվում է գնահատում եւ ֆինանսավորում։
Նրա խոսքով՝ 2018 թվականին ՀՀ Շիրակի մարզում նոր գործիքներով վերագնահատում է արվել, եւ գրեթե 70 տոկոսով պատկերը փոխվել է: Պարզվել է, որ շատ դպրոցներում պոլիկլինիկաներից ստացել էին կեղծ փաստաթղթեր: Արդյունքում՝ աշակերտները որեւէ մասնագիտական օգնություն չէին ստացել, սակայն դպրոցը ֆինանսավորվել էր:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման բաժնի մեթոդիստ Հայկուհի Ադամյանի խոսքով՝ եթե նախկինում ունեինք մեկ գնահատման գործիք՝ միօրինակ թեստ, որը ցույց էր տալիս մեկօրյա պատկեր, այսօր այն հիմնվում է դասակարգման վրա՝ իրականացվելով երեխայի կրթական եւ այլ տարբեր միջավայրերում, որին մասնակցում են ուսուցիչներ, աշակերտներ եւ ծնողներ:
Ինչպես նշեց մեթոդիստը, այսօր բժշկական փաստաթղթին նայում են, սակայն այն գնահատման հիմք չի հանդիսանում:
Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը նշեց, որ հարցի հետ կապված, որպեսզի ամեն ինչ կարգով իրականացվի, իրենք առկա օրենսդրությամբ վերահսկողություն են իրականացնում՝ ուսումնասիրելով կարգավորումները, փաստաթղթերը: Անհրաժեշտ եզրակացությունները եւ տրամադրված բժշկական վկայագրերը տրամադրվում են համապատասխան մարմինների կողմից, քանի որ դա բավական մասնագիտական մոտեցում է պահանջում, եւ իրենք ոլորտի նեղ մասնագետներ չունեն:
Հարցը, սակայն, մոտ ապագայում կարող է կարգավորվել: Ավետիսյանի խոսքով՝ իրենց տեսչական մարմինը նախատեսում է լիազորությունների շրջանակը հնարավորինս ընդլայնել՝ համապատասխան մասնագետներ ներգրավվելով:
Նշենք, որ ներառական կրթության համակարգի ներդրումը նախատեսված է ավարտել 2025-ին: Մինչ 2019-ը, այն ներդրվել է Հայաստանի 4 մարզերում, իսկ 2019-ին արդեն Երեւանում, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT