Երևան
12 °C
Տոներից հետո մայրաքաղաքի որոշ թատրոններ արդեն վերադարձել են արձակուրդից եւ պատրաստվում են պրեմիերաների: Չնայած որոշ թատրոնների համար տոնական օրերն էլ աշխատանքային էին:
2020 թվականի պրեմիերաները մի շարք մեծ թատրոններում կլինեն հունվար-փետրվար ամիսներին: Փետրվարի 28-ին եւ 29-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում է սպասվում պրեմիերա: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել «Քաջ Նազար» բեմադրությունը:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կներկայացվի Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» գործի հիման վրա արված ներկայացումը: «Արդեն փորձեր են գնում, համապատասխան զգեստ է կարվում: Կարծում եմ՝ փետրվարի վերջին արդեն ներկայացումը պատրաստ կլինի»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Փորձելու են անել նաեւ «Կարմիր գլխարկի» երկրորդ տարբերակը: «Անցյալ տարի մահացած նկարիչ Անժելա Գալստյանը էսքիզներ է թողել: Մեր նպատակն է դրանք կյանքի կոչել»,- ասաց Բաբայանը: Նա նշեց, որ սպասվում են եւս մի քանի պրոյեկտներ, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ համարեց:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի մեծ բեմում նախատեսվում է ներկայացնել Վուդի Ալենի «Ճախրող լամպը», որի փորձերն արդեն սկսվել են:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեռեւս պրեմիերա չի սպասվում: Թատրոնում հունվարի 1-ին ներկայացվել է «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրությունը, որի պրեմիերան եղել է 2019 թվականի վերջին:
Թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Անի Ներսիսյանը խոստովանեց, որ չէին պատկերացնում՝ այդքան մարդ կգա: «Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ տոմսարկղի մոտ հերթեր էին գոյացել: Ամսի երկուսից օրը երեք անգամ թատերախումբը ներկայացրել է «Ալադին» մանկական ներկայացումը, որը կրկին բազմամարդ դահլիճներում է անցել: Այն դեռ շարունակվում է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ դեռ նոր պրեմիերայի մասին խոսել չի կարող:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում շինարարական աշխատանքներ են եւ հայտնի չէ, թե երբ կլինի 2020-ի առաջնախաղը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT