Ձեր կայքն ու հաշիվը գուցեեւ հաքերները կոտրել են, բայց՝ լռելյայն. հունվարի 20-ին կասեն

Հունվարի 20-ը ադրբեջանցի հաքերների համար խորհրդանշական օր է. նրանք ձգտում են մեծ հարձակում ցուցադրել այդ օրը: Եվ կասկածներ կան, որ հիմա արդեն կան հաքերային հարձակումների հետեւանքով կոտրված հաշիվներ ու կայքեր, բայց նրանք դրա մասին հայտարարելու են հունվարի 20-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, Civicert.am-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը:

«Ադրբեջանցիները, եթե նույնիսկ հիմա հարձակվում են, շատ դեպքերում դա լուռ են անում: Այսինքն՝ նրանք մուտք ունեն Ձեր հաշիվ, կայք, մեջն են նստած, բայց սպասում են այդ օրվան»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ամեն տարի ադրբեջանցիները տարբեր ռազմավարություն են ընտրում, բայց միշտ պետք է առավել վատին պատրաստված լինել: «Եղել է տարի, երբ մեկ օրում 400 կայք է վարի տրվել: Եվ որպեսզի պարզ լինի, թե որակապես որքան լուրջ էր հարձակումը, նշեմ, որ հարձակում էր եղել .am դոմեյնը գրանցողի կազմակերպության վրա: Փաստացի, զոհ էին գնացել կայքեր, որ շատ լուրջ անվտանգության մակարդակ ունեին, բայց պարզապես իրենց դոմեյնը, անունը վերագրանցվել էր մեկ ուրիշ՝ Բաքվում գրանցված էջի վրա: Այսինքն, դու հավաքում էիր կայքի անունը, բայց հայտնվում էիր ուրիշ կայքի վրա: Սա այն դեպքն էր, երբ դու հարյուր տոկոսանոց պաշտպանության դեպքում էլ միեւնույնն է, զոհ էիր դառնում, քանի որ կոտրել էին անվանումները գրանցող կազմակերպությանը»,- նշեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում եղել են զանգվածային հարձակումներ օգտատերերի դեմ. մի քանի հազար ֆեյսբուք-ինստագրամ հաշիվ է կոտրվել եւ նրանց տվյալները բաց դրվել են:

Արդյոք հնարավոր է այսօր, փոխելով գաղտնաբառը, հաքերին դուրս թողնել մեր տիրույթից. հարցին ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ հնարավոր է, եթե սոցիալական հաշվի մասին է խոսքը, անհնար՝ կայքի պարագայում: «Եթե կեղծ հղումով կոտրել են ֆեյսբուքի Ձեր հաշիվը (սովորաբար այդպես են կոտրում), Դուք՝ որպես օգտատեր, այսօր կարող եք Ձեր ֆեյսբուքի եւ էլեկտրոնային փոստի գաղտնաբառերը փոխել եւ ապահովագրվել: Կայքի պարագայում ավելի բարդ է, քանի որ կայքերի վրա հարձակումները ադմիններից տվյալներ կորզելով չեն անում: Հայաստանում կայքերի մոտ քառորդ մասը wordpress-ի վրա է, բայց դրանց մեծ մասը չի թարմացվում՝ բրախած վիճակում է: Իսկ եթե դու մի քանի ամիս չես թարմացնում, նրա վրա հայտնվում են խոցելի կետեր, որոնցից կարող են հարձակման նպատակով օգտվել նույնիսկ դպրոցականները: Սա այն դեպքն է, երբ լոգին-փեսուորդ փոխելով խնդիր չես լուծի»,- ասաց նա:

Ինչու չեն թարմացվում կայքերը հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց, որ հաճախ կայքերը պատվիրվում են էժան եւ դրանում ներառված չի լինում հետագա սպասարկումը. «Կամ ասում են՝ ինչու ավելորդ փող ծախսեմ: Կամ ինչ-որ մեկը, որ զբաղվում էր կայքի սպասարկումով, գործից դուրս է գալիս, մոռանում են, որ նման հաստիք կար: Միջին առօրեական բառադիություն է, որ կա ողջ աշխարհում»:

Ի՞նչ տնտեսական վնաս կարող է տալ նման հարձակումը. «Թվում է, մեծ խնդիր չէ, կոտրում են ֆեյսբուքի հաշիվ, բայց այդ պրոֆիլի տերը կարող է լինել գործարար, որ կունենա էջ: Իսկ սա բերում է էջի կորստի, որը վերականգնելը կարող է ամիսներ տեւել, կարող է՝ նույնիսկ չստացվի: Կան բիզնեսներ, որ իրենց վաճառքը մեծ չափով կազմակերպվում է ֆեյսբուքով, այդ դեպքում, իհարկե, մեծ վնասներ կկրեն»:

Հնարավո՞ր է, որ վերջին օրով քաղաքական մեծ խնդիր ունենանք. մի շարք քաղաքական գործիչների անունից ինչ-որ ուղերձ կամ լուր տարածեն: Մարտիրոսյանը սա քիչ հավանական է համարում. «Մեր բախտը բերում է, որ հիմնականում այս հարձակումներն անում են դատարկ գլխով ջահելներ, եւ այն անզուգական հնարավորությունները, որ իրենք ունեն, չեն օգտագործում: Հասկանում եք, թե ինչ խառնակչություն կարող են իրականացնել, եթե մի լուրջ պաշտոնյայի էջ կոտրեն»:

Կայքերի ապահովման համար, ըստ փորձագետի, պետք է հետեւեն, որ ծրագրային ապահովումը թարմ լինի, պետք է նաեւ թեստավորեն, թեպետ դա ժամանակի եւ ֆինանսների խնդիր է: Պետք է միացրած լինեն երկփուլային վավերացումներ. այսինքն՝ երբ գաղտնաբառը ներմուծելուց հետո պարտադրվում է լրացուցիչ կոդ ներմուծել: «Ընդհանրապես երկփուլային վավերացումը եթե միացված է եւ՛ էլեկտրոնային փոստի, եւ՛ հաշվի վրա, գրեթե զրոյանում է կոտրվելու հավանականությունը»,- ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Civicert-ի ստացած ահազանգերին՝ Մարտիրոսյանը նշեց, որ կազմակերպությունը միայն լրագրողների եւ հասարակական գործիչների տվյալների անվտանգությամբ է զբաղվում, եւ այստեղ էլ հարձակումները շատ են եւ բազմակողմանի: «Չէի ուզի նշել կոնկրետ դեպքեր, քանի որ շատ հաճախ թիրախը չի ցանկանում, որ այդ մասին խոսվի, բայց կան հարձակումներ, որ ենթադրաբար կատարվել են այլ երկրների պետական աղբյուրների կողմից (Ադրբեջանն ու Թուրքիան ստանդարտ միշտ կան)»,- ասաց նա:

Կարելի է դիտարկել նաեւ խոշոր բիզնեսների կողմից պատվիրված հարձակումներ. դրանք կարող են լինել հանքարդյունաբերողները, խոշոր օլիգարխիկ համակարգերը, երբ լրագրողների-բնապահպանների գործունեությունը ոտնահարում է նրանց բիզնես շահերը:

Կան կասկածներ նաեւ պետական ներթափանցման հետ կապված, սակայն այստեղ խնդիրն այն է, որ հստակ ապացույցներ հնարավոր չէ գտնել: Կիբերհարձակումների առանձնահատկությունը դա է: 

Նաեւ այս տիրույթում հաճախ կարելի է հարձակում իրականացնել ուրիշների անունից. ժամանակին տարածված պրակտիկա էր՝ հայերի անունից Ադրբեջանում հարձակվում էին ընդդիմադիրների վրա. այսինքն՝ պետական համակարգը դա օգտագործում էր:

«Իսկ եթե խոսում ենք այլ երկրների մասին, ապա վերջին 7-8 տարիներին պետական հաքերային հարձակումները հաճախ այնքան նուրբ են լինում, որ այդպես էլ մնում են անտեսանելի: Մի քանի անգամ ռուսական հետախուզության հետ ասոցացվող FancyBear-ի կողմից է հարձակում կատարվել. սա այն խումբն է, որ Հիլարի Քլինթոնի նամակագրությունն էր հրապարակել: Նրանք  Հայաստանում հարձակվել են իրանագետների, բարձրաստիճան զինվորականների, լրագրողների էջերի վրա եւ, ի դեպ, այս թիմի հետքերն արձանագրվել է ոչ թե հայ մասնագետների, այլ՝ միջազգային հետաքննության արդյունքում: Կա նաեւ հյուսիս-կորեական թիմ Lazarus-ը, որ հարձակվում է բանկերի վրա. Հայաստանի վրա արձանագրված հարձակումը կասեցվել է, բայց ընդհանրապես թիմը բավական հայտնի է խոշոր հափշտակություններով, գործում են շատ լավ պաշտպանված թիրախների դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի դեպքերն են առավել հաճախակի դառնում՝ Մարտիրոսյանը նշեց, որ առավել շատանում են օգտահաշիվը կոտրելու միջոցով մարդուն լռեցնելու փորձերը. «Օրինակ, ակտիվիստի կամ լրագրողի նկատմամբ մեծ քանակի բողոքներ են ուղարկում, եւ ֆեյսբուքի համակարգը պարզապես ավտոմատ փակում է էջը: Կամ համակարգը պարզապես զրոյացնում է մարդու հրապարակումների ցուցադրությունը: Եվ սա այն դեպքն է, որ դու չես ունենում ապացույց՝ ով եւ ինչպես է արել, բայց ակնհայտ լինում է համակարգի վրա ազդեցություն: Ու նման դեպքերն է, որ աստիճանաբար շատանում են»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9873 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե