Երևան
12 °C
Որևէ ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցնում արդյունքի գնահատումը: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», տարիներ շարունակ առաջնորդվել են այդ սկզբունքով: Մոտեցումները չեն փոխվել. կազմակերպությունների ղեկավարները ձգտում են շրջայցով լինել բոլոր այն գյուղերում, որտեղ 2019 թվականին շինարարություն է իրականացվել և բնակարանամուտ է նշվում: Որևէ մեկին չանտեսելու ձգտումը կարևոր է լիարժեք պատկեր ստանալու և այն հասարակությանը ներկայացնելու առումով: Դրանք նպաստում են նաև գործունեության արդյունավետության բարձրացմանն ու տանտերերի իրական գնահատականը պատկերացնելուն:

2020 թվականի առաջին շրջայցը մեկնարկել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը եղել է 2019 թվականի ամռանը՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու նպատակով: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:

Ավելի քան տասը տարի տնից տուն տեղափոխված ու վարձակալությամբ բնակված Մուրադյանները վերջապես իրենց սեփականն ունեն և գոհ են. նոր տունը կյանքին նոր որակ է ապահովել: Փոխվել է նրանց առօրյան, կենցաղային խնդիրներն ավելի տանելի են դարձել, իսկ գարնանը սպասում են նոր մանկան ծնունդի:

«Երկար սպասված տուն էր։ Անչափ երջանիկ եմ, որ վերջապես մեր ընտանիքն էլ ունի բարեկեցիկ պայմաններով ապահովված տուն։ Ցանկանում եմ, որ բոլորն զգան այս երջանկությունը։ Սա մեծ երազանքի իրականացում էր»,- ասել է Պետրոսը՝ ընտանիքի երիտասարդ հայրը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ 2019թ.-ին լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ հաջողվում է այցելել բոլորին, բայց մենք ձգտում ենք հնարավորին անել դա: Տարիների փորձը ցույց է տվել, որ քայլը շատ կարևոր է՝ երկար ճանապարհ անցնելու համար: Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր և առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաև հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է և՛ թվերի, և՛ կյանքի՝ նոր որակի ձևով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ և տարիների ընթացքում գուցե նաև լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարևորն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությամբ, ինչպես նաև ընտանիքի ձգտման և աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկություն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT