Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ուկրաինական ինքնաթիռի կործանման պահին իրանական երկնքում, ուղիղ սահմանի մոտ եղել է ամենաքիչը 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ:

Այս մասին ուրբաթ՝ հունվարի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ գերատեսչության 2019 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Լավրովը նշել է , որ չէր ցանկանա մեղադրանքներ հնչեցնել. «Ես չեմ ուզի արդարացնել, սա մարդկային սխալի հետեւանք է: Այն, որ այդ ամենը պլանավորված չի եղել, կարծում եմ, բոլորն արդեն հասկացել են, Իրանն էլ իր մեղքն ընդունել է»,-ասել է նա՝ հավելելով, որ համոզված է՝ Թեհրանը կբավարարի աղետի զոհերի ընտանիքների փոխհատուցման մասին հնչող պահանջները:

«Իհարկե, նման բան չպետք է պատահեր, սակայն դա չէր լինի, եթե ամերիկացիները՝ միջազգային իրավունքի նորմերին հակասող  հատուկ մշակված գործողության արդյունքում չսպանեին իրանցի սիրված գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Իրանը համարժեք պատասխան տվեց՝ պատշաճ կերպով տեղյակ պահելով Իրաքին: ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ին էլ է տեղյակ պահվել եւ նրանք կանխարգելիչ գործողություններ են արել: Տեղեկություն կա, որ Իրանը սպասել է եւս մեկ հարվածի ԱՄՆ-ից, չգիտեին՝ ինչ տեսակի, բայց Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հրթիռակոծման եւ ուկրաինական ինքնաթիռի հետ կապված ողբերգական դեպքի օրը Իրանի հետ անմիջապես սահմանի օդային  հատվածում ամերիկյան ամենաքիչը 6 F35 կործանիչ-ռմբակոծիչ է պտտվել»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ իր հայտնած ինֆորմացիան լրացուցիչ ճշտումների կարիք ունի:

ՌԴ ԱԳ նախարարի ժպ-ն այս ամենն ասել է բրիտանական  Independent պարբերականի  լրագրողին, որն էլ խնդրել էր պարզաբանել ռուսական կողմի տեսակետը՝ ինքնաթիռի կործանման հետ կապված: Լավրովը եզրափակել է, որ ռուսական կողմը դեռեւս պաշտոնական կարծիք չէր հայտնել աղետի հետ կապված, իրենք միայն ուզում են, որ բացահայտվի ճշմարտությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4907 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ