Երևան
12 °C
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո, որում նա խոսել էր սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, անսպասելիորեն հայտարարեց հրաժարականի մասին։
Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։ Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատը հավանություն տվեց Միշուստինի թեկնածությանը, ինչից հետո ՌԴ նախագահը ստորագրեց նրան Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։ ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Կստանձնի՞ Մեդվեդեւն այդ պաշտոնը, թե՞ ոչ, ի՞նչ զարգացում կունենա Ռուսաստանում ստեղծված այս իրավիճակը, ինչպե՞ս դա կազդի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ նախագահը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո. այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
- Պարոն Նավասարդյան, ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց: Եթե շատ ընդհանրական փորձենք գնահատել՝ ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
- Եթե գնահատելու լինենք շատ ընդհանրական, Ռուսաստանում տեղի են ունենում կարեւոր իրադարձություններ, որոնք նախ՝ ունեն ներքաղաքական բնույթ, սակայն տարածվում են նաեւ աշխարհաքաղաքական ոլորտների եւ միջազգային հարաբերությունների, հետեւաբար նաեւ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա, քանի որ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակից ենք, նույն ռազմաքաղաքական ալյանսի մասնակիցներ։ Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելով ասեմ, որ Պուտինը, մեծ հաշվով, փորձում է լուծել երկու խնդիր. առաջին՝ հնարավորինս հավասարակշռել ներքաղաքական, հատկապես տնտեսական իրավիճակը, որն այսօր չի խոսում իր իշխանության օգտին, հետեւաբար վնասում է նրա ռեյտինգին՝ (վերջին տվյալներով այն իջել է մինչեւ 47%), մյուս կողմից՝ 2024-ից հետո պահել այն բարձր նշաձողը, որը Ռուսաստանը ձեռք է բերել իր շնորհիվ, անկախ այն հանգամանքից՝ կլինի նա իշխանության գլխին, թե՝ ոչ։
- Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչ թե նոր Սահմանադրություն ընդունել, այլ փոփոխություններ իրականացնել մայր օրենքում: Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Պետդումայի, Պետական խորհրդի, նահանգապետերի, Սահմանադրական դատարանի դերի մեծացմանը: Քննարկվում է նաեւ ամրագրել, որ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին 25 տարիներին ՌԴ-ում բնակված լինի, այլ պետության քաղաքացի չհանդիսանա: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն այս փոփոխությունները: Պուտինն, ըստ Ձեզ, իր համար ի՞նչ դեր է նախապատրաստել 2024-ից՝ իր նախագահության ժամկետի ավարտից հետո: Նա կմնա՞ որպես ստվերային ղեկավար:
- Առաջարկվող փոփոխություններն, անշուշտ, ունեն բարեկարգման եւ ռեֆորմատիվ միտումներ։ Իսկ ասել՝ Պուտինը կմնա ղեկավար չորս տարի հետո, թե՝ ոչ, իր մեջ պարունակում է գուշակության մեծ դոզա, սակայն, ամենայն հավանականությամբ, Պետխորհուրդը (Գոսսովետ), ներառում է իր մեջ այդ հնարավորությունը։
- Այսինքն՝ կարծում եք, որ հնարավոր է՝ նա դառնա Պետխորհրդի ղեկավար՝ այդպիսով վերահսկելով իշխանության ճյուղե՞րը։
- Բացառված չէ։ Սակայն նման ընտրությունն իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ, որոնց մենք ականատես եղանք Սերժ Սարգսյանի կատարած քաղաքական ընտրության դեպքում։
- ՌԴ գործող նախագահը, վստահաբար, նախագահի պաշտոնում պատրաստում է նաեւ իրեն փոխարինող: Կարո՞ղ է արդյոք այդ «ժառանգորդը» լինել Միշուստինը: Թե՞ դա կարող է լինել այնպիսի մեկը, որի մասին ոչ ոք պատկերացում անգամ չունի:
- Հավանաբար կլինի Միշուստինը, որն, ըստ լրատվական աղբյուրների, վերջերս առանցքային դեր է խաղացել ՌԴ բյուջետային եւ սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի ասել. հայկական մենթալիտետը եւ փիլիսոփայության կառուցվածքը հակված է ամեն ինչում փնտրել ու փնտրում է հայկականը եւ ազգայինը, ինչը հասկանալի է տարբեր պատմական եւ էթնոհոգեբանական մոտիվներով։ Հիմա, երբ ակտիվորեն շրջանառվում է Միշուստինի «հայ լինելու» ինֆորմացիան, իմ բարի խորհուրդը, հեռու մնալ նրա ծագման մասին ռեալ կամ մտացածին լուրերով ոգեւորվելուց, հետո չհիասթափվելու եւ ֆրուստրացվելու համար։
- Փոփոխություններ են պատրաստվում իրականացնել նաեւ սոցիալական ոլորտներում: Մասնավորապես, Պուտինը խոստացել է մեկ տրիլիոն ռուբլի հատկացնել ծնելիության խթանմանը, սոցիալ-առողջապահական ծրագրերին: Սրանք ի՞նչ նպատակ ունեն:
- Այս փոփոխությունները եւս կարելի է դիտարկել իշխանությունների վարկանիշը բարձրացնելու նպատակի շրջանակներում։
- ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Ըստ Ձեզ՝ Մեդվեդեւը կհամաձայնի՞ այդ պաշտոնը ստանձնել:
- Կարծում եմ՝ կհամաձայնի, որովհետեւ չհամաձայնվելու դեպքում լրիվ կհայտնվի պատվավոր թոշակառուի կարգավիճակում եւ քաղաքականության լուսանցքում։
- Պարոն Նավասարդյան, խնդրում եմ գնահատել՝ ՌԴ-ում սկսված գործընթացները որեւէ ազդեցություն կունենա՞ն Հայաստանի վրա՝ որպես ռազմավարական դաշնակցի, որպես հարեւանի, որպես ԵԱՏՄ անդամ պետության…
- Կարծում եմ Հայաստանը կմնա որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, քանի որ նոր իշխանությունները նման հարաբերություններ հաստատել են Մոսկվայի հետ՝ ի հեճուկս հանրապետության ռեւանշիստական ուժերի, որոնց ես անվանում եմ 5-րդ շարասյուն։ Պարզապես, մենք պետք է կարողանանք ճիշտ, խելացի եւ հավասարակշռված արտաքին քաղաքականության կառուցել Ռուսաստանի հետ։ Դրա համար բոլոր նախադրյալները կան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT