Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցությունը, իհարկե, ներկայացված կլինի սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում, աշխատանքային խմբում եւ խմբակցության տեսակետն այնտեղ կներկայացնի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Խմբակցությունը դեռեւս թեկնածուներ չունի, սակայն երբ կստանան ծանուցում, որ պետք է թեկնածու ներկայացնեն, իրենք կներկայացնեն:
«Ենթադրում եմ, որ ներկայացված կլինի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը»,- նկատեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի, Մակունցն ասաց, որ բոլոր այն հարցերը, որոնք աշխատանքային խմբի անդամների մոտ կառաջանան, դրանք կդրվեն սեղանին եւ կքննարկվեն՝ իրենց համապատասխան հիմնավորումներով, փաստարկներով ու հակափաստարկներով:
«Ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային խումբը քննարկի եւ ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ, միայն դրա արդյունքում կկարողանանք հասկանալ, թե որ կողմն է ավելի ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս»։
Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է «հանել սուպերվարչապետական կոստյումը»՝ Մակունցը նախ ներկայացրեց, թե Փաշինյանն ինչ է նկատի ունեցել սուպերվարչապետական համակարգ ասելով․
«Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ: Իսկ այսօր այդպիսի բան չկա։ Մենք ունեինք ընդդիմություն սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել»,- նշեց նա։
Մակունցը պարզաբանեց, որ ամենօրյա աշխատանքով փորձում են հնարավորինս բալանսավորել իշխանությունը եւ տալ բավականաչափ լիազորություններ ընդդիմությանը, ինչը արվել է նախորդ տարվա ընթացքում։
Նա, որպես օրինակ, բերեց այն, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն ընտրվել է ընդդիմության թեկնածուն, ինչը, իր համոզմամբ, նախկինում երբեք չէր կարող տեղի ունենալ։
«Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը, կառավարությունը բացարձակապես շահագրգռված չեն ունենալ որեւէ ազդեցություն ոչ միայն հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ, այլ բոլոր այն մարմինների առնչությամբ, որոնք այսօր արդարադատության առումով կայացնում են որոշում: Սա է մեր սկզբունքը»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե իշխանությունն ինչ նպատակով է որոշել սահմանադրական փոփոխություններ անել, Մակունցն ասաց. «ԱԺ մեկ տարվա աշխատանքում մենք պարբերաբար հանգել ենք մի շարք դրույթների, որոնք գտել ենք, որ շտկելու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են: Քանի որ արդարադատության նախարարությունն արդեն որոշել է աշխատանքային խումբ ձեւավորել, մենք նույնպես մեր դիրքերից կներկայացնենք այն փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը տեսել ենք: Թե կառավարությունն ինչ դիրքորոշում կունենա, դա կտեսնենք: Այս պահին դեռ վաղ է խոսել, թե ինչ փոփոխություններ կկատարվեն, որովհետեւ կարող են շատ տարբեր առաջարկներ ներկայացնել: Բայց մեր շեշտադրումը լինելու է նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT