Երևան
12 °C
Բեռլինում կիրակի՝՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել գագաթնաժողով, որը որակվել է որպես Լիբիայում քաղաքացիական պատերազմի ավարտին ուղղված առաջին քայլ:
Կիրակի, հունվարի 19-ին, Գերմանիայի կանցլերի՝ Բեռլինի կենտրոնում գտնվող նստավայրում անձամբ Անգելա Մերկելն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունել են գագաթնաժողովի մասնակիցներին:
Լիբիայում իրավիճակի կարգավորմանը նվիրված հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահները, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Լիբիայում պատերազմող կողմերի «առաջին դեմքերի»՝ ՄԱԿ-ի կողմից Լիբիայի կառավարության ղեկավար ճանաչված Ֆաիզ Սարաջի եւ գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ, որի զորքերը իրականում վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը՝ ներառյալ նավթային դաշտերը, Անգելա Մերկելը եւ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը անհատական խոսակցություններ էին ունեցել նախօրեին: Ազդեցիկ առաջնորդների հետ հանդիպման օրը Սարաջն ու Հաֆթարը թեպետ Բեռլինում էին գտնվում, սակայն խուսափել են ուղիղ շփում ունենալուց. նրանք միմյանց հետ առհասարակ չեն խոսում:
Deutche Welle գերմանական պարբերականը գրում է, թե միայն փաստը, որ Գերմանիային հաջողվել է հավաքել Լիբիայում հակամարտության բոլոր առանցքային գործող անձանց եւ նրանց հովանավորներին մի տեղում, կարելի է արդեն իսկ հաջողություն համարել ոչ միայն գերմանական, այլ ամբողջ եվրոպական դիվանագիտության համար:
Բացի առաջնորդներից, գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Կոնգոյից, Իտալիայից, Եգիպտոսից, Ալժիրից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներ:

Մինչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նստավայրում ընդունում էր գագաթնաժողովի հյուրերին ու մասնակիցներին, նստավայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Պոտսդամեր հրապարակի հինգաստղանի հյուրանոցում տետատետ հանդիպում են ունեցել բեռլինյան գագաթնաժողովի առանցքային դեմքերը՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները:
Էրդողանի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ հաշվի չառնելով առանձին կետեր, ընդհանուր առմամբ 2 կողմերն էլ պաշտպանում են հրադադարի կնքման համաձայնությունը: ՌԴ նախագահն ասել է, որ բեռլինյան հանդիպումն էլ հենց այդ նպատակն ունի, որ դադարեն Լիբիայում ծայր առած զանգվածային կռիվները:
Լիբիայի հարցով բեռլինյան հանդիպումը տեւել է ավելի քան 5 ժամ: Այնուհետ հայտնի դարձավ, որ խաղաղության հասնելու մասին հանդիպման նպատակն իրականություն է դարձել. «Մենք գտել ենք Լիբիայի հակամարտության լուծման բանալին: Մնում է այն դնել կողպեքի մեջ եւ պտտել»,- բանակցությունների ավարտին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խիստ պայման դնել հանդիպման բոլոր մասնակիցների վրա՝ Լիբիայում հակամարտող կողմերին այլեւս ոչ մի տեսակի զենք եւ կենդանի ուժ չտրամադրելու մասին: Սա, սակայն, միայն 1 քայլ է՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
Արդեն իսկ Լիբիայում տեղակայված եւ ռազմական գործողություններին մասնակցող այլ երկրների զորքերի, մասնավոր ընկերությունների վարձկանների դուրս բերման մասին հարցը հանդիպմանը չի քննարկվել: Գերմանիայի կանցլերի խոսքով, Լիբիա զենքի ներկրման էմբարգոն խախտելու դեպքում պատժամիջոցների սահմանման հարց եւս չի քննարկվել: Մերկելը նաեւ հայտարարել է, որ վաղ է խոսել այն մասին, թե բեռլինյան հանդիպումն ու պայմանավորվածությունն ինչ ազդեցություն կունենա Լիբիայում արդեն 9 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի վրա:
Եվրամիությունն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք ծայրաստիճան հետաքրքրված են Լիբիայում իրավիճակի շուտափույթ կարգավորման հարցում ոչ միայն հակամարտության, այլեւ նավթի արտահանման, փախստականների հսկա հոսքը Եվրոպա դադարեցնելու տեսանկյունից:

Բեռլինյան գագաթնաժողովը 2017-ից ի վեր ամենամեծ միջազգային հանդիպումն է եղել մասնակից երկրների թվով՝ G20-ից հետո:
Հանդիպման նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի ամիս: Երկրի ոստիկանությանը նման մեծամասշտաբ միջոցառման մասին ծանուցվել է հանդիպումից ընդամենը 5 օր առաջ՝ հունվարի 14-ին:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կենտրոնացվել են ոստիկանական խմբեր՝ ամբողջ երկրի տարածքից: Անվտանգության ապահովման համար Բեռլինում հանդիպման օրը աշխատել է 4500 ոստիկան, շրջափակվել են կառավարական նստավայրերին հարող բոլոր կառույցները՝ տանիքներից մինչեւ աստիճաններ: Կանցլերի նստավայրի ուղիղ վերեւում եղել է հատուկ հսկման ուղղաթիռը: Գագաթնաժողովի ավարտին, երբ Անգելա Մերկելը դուրս է եկել լրագրողների հետ հանդիպման, կառավարական թաղամասը ողողվել է կապույտ լույսերով. հարյուրավոր ոստիկանական մեքենաներ՝ միացված ազդանշաններով դեպի հյուրանոցներ են ուղեկցել բարձրաստիճան հյուրերին:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT