Ուրախ կլինենք ձեր հաջողության պատմությանը մասը դառնալու. ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Զարուհի Բաթոյանը ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

«Շատ ուրախ եմ նախարարությունում Ձեզ ընդունելու համար, չնայած, որ ոչ պաշտոնական միջավայրում բազմիցս հանդիպել ենք: Ուրախ եմ, որ այսպիսով հնարավորություն ենք ստեղծում սոցիալական պաշտպանության ոլորտում մեր երկու պետությունների համագործակցությունը խորացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու համար: Մենք արդեն իսկ համագործակցության լավ հիմք ունենք զբաղվածության եւ փորձի փոխանակաման ոլորտում, եւ համոզված եմ, որ մյուս ոլորտներում եւս մեզ արդյունավետ համագործակցություն է սպասվում՝ հաշվի առնելով երկկողմ պատրաստակամությունը, որ կա»,- ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ հատկապես աշխատանքային վեճերի կարգավորման հարցում Լիտվայի փորձը հետաքրքիր եւ օրինակելի է: Համագործակցության մյուս հնարավոր ուղղությունները կարող են լինել երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերը:

«Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց առաքելությունս ստանձնել Հայաստանում՝ այս հյուրընկալ երկրում, հատկապես այս ժամանակահատվածում: Օտարների համար՝ ինչպիսին նաեւ ես եմ, դժվար է պատկերացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Ես շատ ուրախ եմ հանդիպել այսքան նվիրված եւ կիրթ մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատելու՝ ջանք չխնայելով: Այս զգացողությունն ինձ հիշեցնում է իմ հայրենի Լիտվայում տարիներ առաջ առկա տրամադրությունները, որոնք մենք, ցավոք, վերջերս  կորցրել ենք: Այն ժողովրդավարական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, մեզ համար համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեցին: Ուրախ կլինենք մեր ներդրումն ունենալու այն բարեփոխումներում, որ տեղի են ունենում Հայաստանում եւ ձեր հաջողության պատմության մասը դառնալու»,- ասել է դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն:

Նշենք, որ երկու երկրների միջեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը կնքվել է 2017 թ.-ին, որի համաձայն կողմերը պայմանավորվել են համագործակցել զբաղվածության խթանման, գործազրկության դեմ պայքարի, կենսաթոշակային համակարգի կայունացման եւ արդիականացման, սոցիալական աջակցության եւ նպաստների համակարգի զարգացման ուղղությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1765 դիտում

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի