Երևան
12 °C
Եթե այլ ձեւով չի ստացվում աչքի ընկնել, ապա դա կարելի է անել խոշոր հաշվով պարտվելով: Լինի դա շահադիտական նպատակներով, թե ակամա, անկախ ցանկությունից, թիմի անունը գրվում է պատմության մեջ: Այսպես սպորտային բազմաթիվ իրադարձություններ հիշարժան են դառնում ոչ թե դիտարժան խաղի կամ մրցաշարային նշանակության, այլ գրանցված անսովոր հաշիվների շնորհիվ: Եթե մարզասերների համար դրանք հետաքրքիր պատմություններ են ընկերական շրջապատում քննարկումների համար, ապա մարզիկների համար որոշ հաշիվներ ամենայն հավանականությամբ մղձավանջների պատճառ են դառնում:

Ֆուտբոլի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է 2002թ. Մադագասկարի առաջնությունում՝ «Ադեմա» - «Ստադ Օլիմպիկ լ՛Էրմին» խաղի ժամանակ: Կանոնակարգի համաձայն՝ մրցաշրջանի լավագույն 4 թիմերը հավաքվել են Տուամասինա քաղաքում, որտեղ էլ պետք է որոշեին չեմպիոնին: Նախավերջին տուրում մրցավարը «Ստադ Օլիմպիկ լ՛Էրմինի» դարպասի 11-մետրանոց է նշանակել, որի հետ նրանք համաձայն չեն եղել: Այդ օրվա արդյունքի պատճառով թիմը զրկվել է տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից, եւ այն ժամանակից շուտ նվաճել է «Ադեման»:
Վերջին տուրում թիմերը հանդիպել են իրար հետ, եւ «Ստադ Օլիմպիկ լ՛Էրմինի» խաղացողներն անսպասելի ձեւով է արտահայտել իրենց բողոքը մրցավարի վերաբերյալ: Սկսել են ինքնագոլեր խփել: Մրցակցի ֆուտբոլիստներն ապշել են դրանից, սակայն առանձնապես չեն ձգտել խանգարել: Մրցավարի սուլիչից հետո լուսատախտակին եղել է 149:0 հաշիվը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Սա միակ եռանիշ թվով արդյունքը չէ ֆուտբոլի պատմության մեջ: Նմանատիպ ցուցանիշ եղել է 1979թ. Հարավսլավիայում: Ռեգիոնալ առաջնություններից մեկում վերջին տուրից առաջ առաջին տեղին հավակնել են 2 թիմ՝ «Իլինդենն» ու «Դեբարցան»: «Դեբարցան» մրցաշարային աղյուսակը գլխավորել է խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ ու փորձել է կաշառել «Իլինդենի» վերջին տուրի մրցակցին՝ «Մլադոստին», որպեսզի այդ թիմը տապալի խաղը, եւ 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվի: Իր մրցակցի՝ «Գրադինարի» հետ էլ պայմանավորվել է, որ նրա դարպասը կգրավի այնքան, որքան անհրաժեշտ լինի:
«Իլինդենն» այս մասին իմացել է ու իր հերթին կաշառել «Մլադոստի» նախագահին: Հանդիպման ընթացքում՝ 57:0 հաղթելիս, «Դեբարցայի» ֆուտբոլիստները տեղեկացել են, որ զուգահեռաբար ընթացող խաղն այնպես չի ընթանում, ինչպես իրենք ծրագրել են, ու «Իլինդեն» արդեն հաղթում է շատ խոշոր հաշվով: Նրանք սկսել են արագ-արագ ավելացնել գոլերի թիվը, մրցավարն էլ նրանց օգնելու համար 30 րոպե ավելացրել է, սակայն խաղն ընդհատվել է ֆեդերացիայից եղած զանգից հետո՝ 88:0 հաշվի ժամանակ: Մյուս խաղում «Իլինդենը» հաղթել է 134:1 հաշվով ու չեմպիոն դարձել: Ներգրավված բոլոր թիմերը 1 տարով որակազրկվել են բոլոր մրցաշարերից, հետո լուծարվել են, իսկ մրցավարը ցմահ զրկվել է մրցավարություն անելու իրավունքից:
Պատմությունը գիտի նաեւ 46:0 (Վանուատու - Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ), 36:0 («Արբոատ» - «Բոն Ակորդ»), 31:0 (Ավստրալիա – Արեւմտյան Սամոա) եւ նման այլ արդյունքներ: Սրանք, սակայն, նախորդների համեմատ ֆուտբոլային համեստ հաշիվներ են:

Մյուս մարզաձեւերում նույնպես քիչ չեն ուշագրավ ցուցանիշները: Հոկեյի պատմության ամենախոշոր հաշվով հանդիպումը տեղի է ունեցել 1998թ.: Հանդիպել եմ Հարավային Կորեայի ու Թայլանդի պատանեկան թիմերը: Կորեացիները հաղթել են 92:0 հաշվով: Այսինքն՝ տափօղակը դարպասում է հայտնվել ամեն 39 վրկ մեկ:

Բասկետբոլում եռանիշ թվեր տեսնելն անսովոր չէ, սակայն ոչ այն դեպքում, երբ մրցակցի միավորների հետ տարբերությունը նույնպես եռանիշ է: Միջազգային մրցաշարերում ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1982թ. Ասիական խաղերի ընթացքում: Իրաքն առավելության է հասել Եմենի նկատմամբ 251:33 հաշվով:

Հանդբոլի հանդիպումներից մեկը, ինչպես վերը նշված 149:0 հաշիվը, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Խաղը տեղի է ունեցել 1981թ.: ԽՍՀՄ-ն հաղթել է Աֆղանստանին՝ 86:2:

Ռեգբիում խոշոր հաշիվ է գրանցվել զվարճալի դեպքի պատճառով: Բելգիայում 2015թ. «Կիտուրո» եւ «Սուանի» թիմերի խաղացողները երկար ժամանակ մրցավարին սպասելուց հետո սկսել են հեռանալ: Հաղթել է այն թիմը, որի խաղացողների քանակն ավելի շատ է եղել, երբ մրցավարն ի վերջո եկել է: «Կիտուրոն» առավելության է հասել 356:33 հաշվով:

Այս օրինակներից հետո «Հարի Փոթերի» սիրահարները գուցե կհիշեն իրենց սիրելի գրական հերոսների սպորտային հանդիպումները: «Գրիֆինդորի» ու «Կոգտեւրանի» լեգենդար դիմակայությունը տեղի է ունեցել 1996-97 սեզոնում: «Գրիֆինդորը» հաղթել է 450:140 հաշվով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT